«Ֆորսաժ» ֆիլմի 8-րդ մասի նկարահանումների շուրջ սկանդալը շարունակվում է։ Հիշեցնենք, որ օրերս Դուեյն Ջոնսոնը վիրավորել էր «Ֆորսաժի» դերասանական անձնակազմին։ Ժապավենի առանցքային դերասաններից Դուեյն Ջոնսոնը, որը հայտնի է «Ժայռ» մականունով, իր գործընկերներին «նուրբ հետույքներ» էր անվանել եւ մեղադրել նրանց ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ։ 44-ամյա դերասանը նշել է, որ նկատի է ունեցել Վին Դիզելին, որը ֆիլմի գլխավոր հերոսը լինելուց բացի, նաեւ պրոդյուսերն է։
Եվ մինչ քննադատները գուշակում են, թե իրականում թիմում խնդիրնե՞ր կան, թե՞ ամեն բան արվում է հավելյալ գովազդի համար, ֆիլմի առանցքային դերասաններից մեկը՝ Սքոթ Իսթվուդը, Instagram–ում հայտնել է, որ լքում է նկարահանման հրապարակը։
Դերասանը տեսանյութ է հրապարակել, սակայն դեռեւս հասկանալի չէ, թե Սքոթը նկարահանումները լքել է վեճի պատճառով, թե պարզապես նկարահանվել է իրեն բաժին ընկնող բոլոր կադրերում։
Ըստ երեւույթին, Ատլանտայում ընթացող նկարահանումների հիմնական մասն ավարտվել է։
«Ահա եւ վերջ, հավաքվում ենք։ Ես հիանալի ժամանակ անցկացրեցի 8-րդ մասի նկարահանումներում։ Բոլորը հիանալի էին։ Մեր թիմը շատ աշխատեց։ Առանց պրոֆեսիոնալների այս թիմի, մենք ոչինչ ենք»,– տեսանյութի մեկնաբանել է դերասանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին