22 տարեկանից սիրահարված եմ նրան. Դրեյքի խոստովանությունը՝ Մայքլ Ջեքսոնի մրցանակը ստացած Ռիհաննային

15:36   29 օգոստոսի, 2016

MTV Video Music Awards 2016-ը շարունակում է մնալ N1 թեման համաշխարհային պարբերականների էջերին։ Կարմիր գորգով անցած աստղերի, Քանյե Ուեսթի արտասովոր ելույթի եւ օրվա մրցանակակիրների մասին արդեն խոսել ենք, իսկ այժմ ներկայացնենք օրվա կարեւոր ու նշանակալից՝ Մայքլ Ջեքսոնի անվան հատուկ մրցանակի հանձնման արարողությունը։ Ի դեպ, լեգենդար երգիչն այսօր կդառնար 58 տարեկան։

MTVAwards-2016-ի հատուկ մրցանակը բաժին է ընկել Ռիհաննային։ Մրցանակը հանձնել է երգչուհու ամենամոտ ընկերներից Դրեյքը, որի հետ Ռիհաննան ոչ միայն համատեղ մի քանի երգ ունի եւ մեկնել է իր Anti համաշխարհային շրջագայության, այլեւ նրանց միջեւ սիրային կապ կա։

28-ամյա երգչուհուն ներկայացնելիս 30-ամյա կանադացի ռեփերը անկեղծ խոստովանություն է արել.

 «Նա մեկն է, ում 22 տարեկանից սիրահարված եմ։ Նա իմ լավագույն ընկերներից մեկն է այս աշխարհում։ Նա մեր ոլորտի կենդանի լեգենդներից է»,- Ռիհաննային մեծարել է Դրեյքը։

Ռիհաննան էլ իր հերթին աջակիցներին շնորհակալություն հայտնելիս երախտապարտություն է հայտնել Դրեյքին նման ջերմ խոսքերի համար։

Նշենք, որ հենց բեմում ջերմ համբույր տալուց հետո կերպարանափոխված Դրեյքն ու Ռիհաննան միասին գնացել են երեկույթի Նյու Յորքում։

 

 

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE