MTV հեռուստաալիքի կազմակերպած ամենակարեւոր իրադարձությունը՝ համաշխարհային շոու-բիզնեսի լավագույն տեսահոլովակները բացահայտող MTV Video Music Awards մրցանակաբաշխությունը, կայացավ այս կիրակի։ Սովորաբար նման լայնամասշտաբ միջոցառումները հետաքրքիր են ոչ միայն նրանով, թե ով եւ քանի մրցանակ է տարել տուն, այլեւ թե ինչ կերպարով, որքան թանկ զգեստներով եւ ինչքան մերկ են ներկայացել համաշխարհային աստղերը։ Ուստի, առաջին հերթին խոսենք կարմիր գորգով անցած հայտնիների արտաքին տեսքի մասին։

Բնականաբար, ինչպես անցյալ տարի, այս անգամ նույնպես գլխավոր դերում էին Քիմ Քարդաշյան-Քանյե Ուեսթ զույգը։ Քիմն իր սեւ թափանցիկ զգեստով եւ երկրորդ երեխային լույս աշխարհ բերելուց հետո 30կգ նիհարած մարմնով իսկական ֆուրոր արեց. անգամ Քանյեն չէր կարողանում աչք կտրել նրանից։

Սակայն 35-ամյա հայուհուց բացի ուշադրության կենտրոնում էր հայտնվել նաեւ Բեյոնսեն, որը ներկայացել էր դստեր՝ Բլյու Այվիի հետ։
Սա 4-ամյա Այվիի առաջին կարմիր գորգի արարողություն էր, որին երեխայի հանրահայտ ծնողները լրջորեն պատրաստվել էին։

Հայրիկին անչափ նման Բլյուն եկել էր 11 հազար դոլարանոց զգեստով՝ դառնալով իսկական արքայադուստր։

Իսկ Բեյոսնեն ընտրել էր թափանցիկ, նրբագեղ զգեստ, որը համադրել էր զմրուխտե ականջօղերով։

Երեկոյին իրենց հմայքով փայլ են հաղորդել նաեւ Նաոմի Քեմփբելը, Բրիթնի Սփրիսը, Հայդի Քլումը, Նիկի Մինաժը, Արիանա Գրանդեն եւ ուրիշներ։

Նաոմի Քեմփբել

Բրիթնի Սփիրս

Նիքի Մինաժ

Նիք Ջոնաս

Արիանա Գրանդե

Ռիտա Օրա

Ջեյդեն Սմիթ

Ստելլա Մաքսվել

Թեյլոր Հիլ

Հայդի Քլում

P Diddy
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը