Երեկ՝ փետրվարի 26-ին, «Կինոմոսկվայում» կայացավ «Կրկին փորձիր» ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր հերոսներին մարմնավորում են Գարիկ Պապոյանը, Սոնա Մաթևոսյանը, Լուիզա Ներսիսյանը, Արմուշը և Գարիկի կինը՝ ֆուդ-բլոգեր Մարիաննա Վարդանյանը։
Ֆիլմը հետաքրքիր էր իր զավեշտալի սյուժեով, իսկ կարմիր գորգը ոչ պակաս տպավորիչ էր մի քանի վառ «լուքերով», որոնցից ամենաարտասովորը, անժխտելիորեն, Լուիզա Ներսիսյանի կերպարն էր, որը դերասանուհին մատուցեց իրեն բնորոշ նրբագեղությամբ։
Լուիզան ֆիլմի կարմիր գորգին բոլորի ուշադրությունն իր վրա գամեց գոթական ոճի սև զգեստով, որը աչք էր զարնում վերնամասում ամրացված մետաղական դետալով՝ մկանուտ մարմնի ձևով։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանուհին ընտրել էր համահունչ դիմահարդարում՝ մուգ շեշտադրությամբ՝ ընդգծված այտոսկրեր, հայլայթեր ու մուգ գույնի շրթներկ։ Կերպարն ամբողջացրել էին նաև պարզ, բայց ոճային սանրվածքը՝ սև բանտով, և խոշոր արծաթագույն ականջօղերը։
Յուրահատուկ հանդերձանքը սոցիալական ցանցերում, սակայն, ընդունվել է ոչ միանշանակ․ ոմանք՝ հիացած են 48-ամյա դերասանուհու ոճային ու երիտասարդ տեսքով, ոմանք էլ զգեստը տարօրինակ են համարել և շտապել քննադատել կերպարը։ Դե, այսպիսի քննարկումները բնական են․ երբ կերպարը համարձակ է՝ այն կամ միանշանակ սիրվում է, կամ առաջացնում է հակառակ ռեակցիաներ։
Զգեստի մասին․
Լուիզայի զգեստի հեղինակը դիզայներ Մանուկ Ալեքսանյանն է։
Առավել ուշադիր նորաձևության սիրահարները, հավանաբար, նկատած կլինեն նման դետալային լուծումներ համաշխարհային դիզայներների հավաքածուներում։
Посмотреть эту публикацию в Instagram
Կոշտ իրանի, մետաղական կրծքամասի և զրահի մոտիվը տասնամյակներ շարունակ եղել է Ժան Պոլ Գոտիեի ոճի պաշտամունքային մասը՝ սկսած 1980-ական և 1990-ական թվականներից: Գարուն/Ամառ 2020 հավաքածուն (Գոտիեի վերջին հավաքածուն) ներառում էր պաշտամունքային մետաղական կորսետների նոր մեկնաբանություններ, և դրանցից մեկը շատ է հիշեցնում Լուիզայի կրածը. գուցե հենց սա է ոգեշնչել Մանուկ Ալեքսանյանին այս կերպարը ստեղծելիս։

Կորսետանման դետալներ բազմիցս ցուցադրվել են, իսկ «մկանային» կորսետները հայտնվել են Schiaparelli հավաքածուներում՝ Schiaparelli Haute Couture գարուն/ամառ 2021 հավաքածուում և գարուն/ամառ 2023 հավաքածուում՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում։

Ի դեպ, նույնիսկ Schiaparelli SS21 հավաքածուից առաջ Քիմ Քարդաշյանը և նրա Roseberry-ի ամանորյա կերպարը իրարանցում առաջացրին. Քիմը Սուրբ Ծննդյան լուսանկարներով կիսվեց իր հետևորդների հետ՝ որովայնի մկանների իմիտացիայով վառ կանաչ զգեստով։
2024 թվականին Balmain-ը ստեղծեց յուրահատուկ մետաղական մինի զգեստ՝ հատուկ Անյա Թեյլոր-Ջոյի համար՝ «Ֆուրիոսներ» ֆիլմի պրեմիերայի համար։

Որպես եզրակացություն՝ հավելենք, որ հայկական կարմիր գորգերի «կյանքում» վերջին շրջանում փոփոխություններ են նկատվում։ Եթե նախկինում հայտնիները միջոցառումներին ներկայանում էին ինչով պատահեր՝ սպորտայինից մինչև առօրյա կերպարներ, այսօր սկսել են ավելի քան լուրջ վերաբերվել իրենց հագուստին՝ դիզայներների հետ հետաքրքիր համագործակցություններից մինչև աչք ծակող զգեստներ։ Ճաշակո՞վ է, թե՞ ոչ՝ սա հարցի մյուս կողմն է, կարևորը փորձն է, չէ՞ որ միջազգային շուկայում կարմիր գործը տարիներ շարունակ մրցանակաբաշխությունների ու պրեմիերաների կարևորագույն մասնիկներից է, որտեղ աստղերը շեշտում են իրենց փայլն ու տարբերվում գորգի մյուս կողմում կանգնած երկրպագուներից։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
