MTVAwards-2016-ին Բրիթնի Սփիրսի ելույթը կրկնօրինակվա՞ծ է

17:08   29 օգոստոսի, 2016

Մինչ տարվա ամենակարեւոր իրադարձության՝ MTV Video Music Awards 2016-ի կազմակերպիչները շնչելու ժամանակ են գտել, իսկ միջոցառման մրցանակակիրներն էլ շնորհավորանքներ են ստանում, ուշադիր լրագրողներն ու օգատերերը սկսել են բացահայտել երեկոյի «մութ անկյունները»։

MTVAwards-2016-ին շատերը սպասում էին՝ իմանալու այս տարվա լավագույն տեսահոլովակի անունը, ոմանք ցանկանում էին լսել Քանյե Ուեսթի արտասովոր ելույթը, տեսնել կարմիր գորգով անցած աստղերի, հատկապես Քիմ Քարդաշյանի ցնցող կերպարը, իսկ մյուսներին էլ հետաքրքրում էր, թե ինչ ֆուրոր է անելու Բրիթնի Սփիրսը, որը իննամյա բացակայությունից հետո վերադարձել է MTVAwards։

 

34-ամյա երգչուհին ռեփեր G-Eazy-ի հետ առաջին անգամ կենդանի հնչողությամբ կատարել է «Make Me» երգը, որը ներառված է նրա 9-րդ՝ «Glory» ալբոմում։

Բրիթնիին բեմ է հրավիրել Քիմ Քարդաշյանը։

Ոսկեգույն հանդերձանքով ներկայացած Բրիթնին շքեղ շոու էր բեմադրել հանդիսատեսի համար։ Շոուի «մեխը» ոչ միայն հենց ինքը երգչուհին էր, այլեւ նրա հետեւում սպիտակ ֆոնի վրա հայտնվող սիլուետները։

Բայց ուշադիր երկրպագուները զգացել են, որ ելույթի հենց այդ հատվածը ինչ-որ մի տեղ արդեն տեսել են։ Եվ չեն սխալվել։

Սփիրսի ելույթը հիշեցրել է «Եվրատեսիլ 2016»-ին Իսլանդիայի ներկայացուցիչ Գրետա Սալոմեի «Hear Them Calling» կատարման բեմադրությունը։

Առաջարկում ենք դիտել մի քանի կադրեր եւ համեմատել։

Աղբյուրը՝ Wiwibloggs, Daily Mail



© NEWS.am STYLE