46-ամյա Նաոմի Քեմփբելը՝ Paper ամսագրի շապիկին

14:14   30 օգոստոսի, 2016

Նաոմի Քեմփբելը նորաձեւության ու ոճի կուռք է: Երեկ՝ MTV VMA 2016 մրցանակաբաշխության արարողության ժամանակ, 46-ամյա գեղեցկուհին հայտնվել էր կարմիր գորգուղու վրա:

Ահա եւս մեկ նորություն սուպերմոդելի մասին՝ Նաոմի Քեմփբելը կհայտնվի Paper ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկին ու էջերին:

Ամսագիրը պատրաստել է հատուկ նախագիծ «1000 գեղեցիկ մարդիկ» անունով: «Սեւ հովազը» ներկայացել էր Viktor & Rolf Haute Couture (գլխավոր լուսանկարը), Prada, Dolce & Gabbana, Stephane Rolland и Maison Margiela հագուստներով։

«Ես աջակցում եմ երիտասարդ նկարիչներին, լուսանկարիչներին ու մոդելներին: Եթե նրանցից որեւէ մեկը դիմի ինձ խորհուրդ հարցնելու նպատակով, ես հաճույքով նրա հետ կկիսեմ իմ գիտելիքները ու տեսակետները: Դրա փոխարեն ինձ ոչինչ պետք չէ»,- ասում է հարցազրույցում Նաոմին:

 

 

Աղբյուր՝ Daily Mail



© NEWS.am STYLE