Աշխարհահռչակ հայ մատնահարդար Ջեսիկա Վարդուղյանը` հոլիվուդյան աստղերի հետ աշխատելու եւ այս աշնան նորաձեւ գույների մասին

17:03   24 սեպտեմբերի, 2016

Պետք է բաց լինել նորամուծությունների առջեւ եւ հավատալ սեփական ուժերին` սա է աշխարհահռչակ հայուհի, Jessica հանրահայտ բրենդի եւ աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր Ջեսիկա Վարդուղյանի հաջողության գաղտնիքը:

Հոլիվուդյան աստղերին եւ հայտնի քաղաքական գործիչներին սպասարկող հայուհին հաճախ է գալիս Հայաստան: Այս անգամ Ջեսիկան այստեղ է, որպեսզի իր փորձով կիսվի հայ մատնահարդարների հետ.

«Երկու տարին մեկ այցելում եմ Հայաստան: Արդեն 16 անգամ եղել եմ այստեղ:  Գիտեմ, որ մատնահարդարման արվեստն այստեղ շատ տարածված է: Ցանկանում եմ իմ փորձով կիսվել հայ աջիկների հետ: Նրանց օգնելն ինձ համար շատ կարեւոր է: Բացի այդ` ինձ Հայաստանի հետ կապում են իմ արմատները»:

Արքայադուստր Դիանա, Ջուլիա Ռոբերթս, Սքարլեթ Յոհանսոն, Ջեսիկա Ալբա, Էշթոն Քաթչեր` նրանք միայն կեսն են այն հայտնի մարդկանց, որոնք եղել  են Ջեսիկայի մշտական այցելուները: Տիկին Ջեսիկայից հետաքրքրվեցինք` արդյո՞ք հեշտ էր աշխատել աշխարհահռչակ աստղերի հետ.

«Նրանց հետ աշխատելը շատ հեշտ էր: Չգիտեմ` որքանով է հեշտ հայ կանանց հետ աշխատելը, բայց սովորաբար այն հայտնիները, որոնց սպասարկել եմ, միշտ շատ բարեհամբույր ու շնորհակալ են եղել: Նրանցից ոչ մեկի հետ երբեւէ խնդիր չեմ ունեցել»:

Մատնահարդարման մեջ բազմաթիվ նորամուծություններով հանդես եկած հայուհուց հետաքրքրվեցինք նաեւ, թե որ երանգների լաքերն են նորաձեւ այս աշնանը.

«Այս աշնանը նորաձեւ են մուգ գույները: Աշունը, առհասարակ, ենթադրում է գույներ: Այդ գույների մեջ ընտրեք մուգ երանգները»:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE