«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Քաղաքական գործիչների եւ հոլիվուդյան աստղերի սիրելի մատնահարդարը. աշխարհահռչակ հայուհի Ջեսիկա Վարդուղյանը Հայաստանում կիսվեց իր փորձով

18:31, 23 սեպտեմբերի

Մատնահարդարումը նախ եւ առաջ պետք է սկսել ձեռքերի խնամքից. այս կարծիքին է աշխարհահռչակ հայուհի, Jessica հանրահայտ բրենդի եւ աշխարհի մեգապոլիսներում եղունգների մասնագիտական խնամքի կենտրոնների հիմնադիր,  «Օսկար» մրցանակաբաշխությունների աստղաբույլի ֆավորիտ Ջեսիկա Վարդուղյանը, որն այսօր՝ սեպտեմբերի 23-ին, «Double Tree by Hilton» հյուրանոցում  իր փորձով կիսվեց հայ մատնահարդարների հետ։

«Իմ երազանքն էր գալ այստեղ եւ իմ փորձով ու հաջողություններով կիսվել ձեզ հետ»,-հուզմունքով, բայց հայերենով իր հայրենիկիցներին ողջունեց տիկին Ջեսիկան, որն իր հաջողության գաղտնիքը համարում է այն, որ հենց սկզբից ցանկացել է տարբերվել եւ ստեղծել նորը։ Հենց այդ ձգտնումն էլ մղել է հայուհուն դառնալ եղունգների երկարացման եւ  French manicure-ի հիմնադիրը։

«Իմ ուղին հեշտ չի եղել։ Ունեցել եմ նաեւ ձախողումներ։ Ճիշտ է՝ 1-2 անգամ ձախողել եմ, սակայն 3-րդ փորձից հասել եմ հաջողության։ 3 տարի տքնաջան աշխատանքից հետո  մշակեցի եղունգների աճման նոր համակարգ, իսկ  1969թ-ին բացեցի  իմ առաջին փոքրիկ սրահը Բեւեռլի Հիլզում, այսպես կոչված՝ «եղունգների կլինիկան»։  Տարիների ընթացքում մասնագիտական ձեռքբերումներին զուգընթաց ավելացան նաեւ այցելուների թիվը»։

Ի դեպ, Ջեսիկայի այցելուների մասին երկար կարելի է խոսել։ Նրանց ցանկում էին այնպիսի հայտնի երգչուհիներ, դերասաններ եւ ճանաչված աստղեր, ինչպիսիք են Բարբարա Սթրեյզանդը, Դայան Քենոնը, Թոնի Բրեքսթոնը, Ջուդի Ֆոսթերը, Ռոզի Օ՛Դոննելը, Ջեսիկա Ալբան, Սանդրա Բալոքը, Ջուլիա Ռոբերթսը, Սքարլեթ Յոհանսոնը, էշթոն Քաթչերը, Հիլարի Քլինթոնը եւ այք։

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» եւ տարբեր ոլորտների այլ հայտնի մրցանակաբաշխությունների ժամանակ աստղաբույլը բեմ է բարձրանում ու ձեռքն է առնում բարձրախոսը՝ ինքնավստահ. չէ՞ որ իրենց ձեռքերի խնամքը Ջեսիկային են վստահել:

Այժմ հայուհին չի աշխատում, սակայն իր փորձով սիրով կիսվում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող մատնահարդարների հետ։ Սա Ջեսիկայի առաջին վարպետության դասն էր Հայաստանում, սակայն, կարծես թե, այն վերջինը չի լինի։

«Առաջին երկրը, որտեղ Jessica ապրանքանիշը հաջողություն ունեցավ Ճապոնիան էր։ Աշխարհի տարբեր երկրներում վարպետության դասեր եմ տալիս։ Այժմ մտադրություն ունեմ դպրոց բացել Հայաստանում, որտեղ կկարողանանք սովորեցնել մատնահարդարման վարպետություն»։

Ջեսիկան հուզմունքով է նշում.

«Ամբողջ կյանքս նվիրել եմ աշխատանքիս։ Բայց չեմ զղջում։ Չէ՞ որ արդյունքում հրաշալի ճանապարհ եմ անցել»։

Սյունե Առաքելյան

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել