Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով

14:02, 5 մայիսի

Ջենիֆեր Լոպեսը սոցցանցերում ատելության ալիքի է բախվել՝ իր նոր ալբոմի, երաժշտության եւ համանուն վավերագրական ֆիլմի թողարկումից հետո։

Ջենիֆերը միշտ հակասական է եղել տարբեր պատճառներով՝ սկսած իր երաժշտությունից եւ երգելու ունակություններից մինչեւ ազգային հարցերի վերաբերյալ իր անփառունակ գրառումները:

Բայց բացասական վերաբերմունքն, իսկապես, սրվել է վերջին շաբաթներին: Ամեն ինչ, կարծես, սկսվել է փետրվարին՝ Ջենիֆերի This Is Me...Now ալբոմի թողարկումից, համանուն երաժշտական ​​ֆիլմից եւ «Երբեւէ պատմված ամենամեծ սիրո պատմությունը» վավերագրական ֆիլմից հետո։

Ցավոք, ալբոմը չտպավորեց՝ հայտնվելով Billboard 200-ի 38-րդ հորիզոնականում, այնուհետեւ դուրս մնաց չարթերից: Ֆիլմը արժանացավ քննադատների թեժ ընդունելությանը, որոշներն իրենց ակնարկներում այն անվանեցին «տարօրինակ», «ձանձրալի» եւ եսակենտրոն:

Թեեւ Ջենիֆերն ինքը դեռեւս չի արձագանքել բացասական մեկնաբանություններին, աղբյուրը պնդում է, որ դրանք նրան չեն անհանգստացնում: «Ջենը մեծ ուշադրություն չի դարձնում ատելությանը», - Entertainment Tonight-ին ասել է ինսայդերը,-«Նա միշտ է քննադատության հետ առնչվել, եւ գիտի, որ որոշ մարդիկ սխալ են հասկանում իրեն: Նա հասկանում է, որ միշտ էլ այդպես է լինելու, քանի որ ինքն արտիստ է, եւ կան մարդիկ, ովքեր չեն հասկանում ու չեն ճանաչում իրեն»։

Աղբյուրը նաեւ բացատրել է, թե ինչպես է ամուսինը՝ Բեն Աֆլեքը, օգնում երգչուհուն հաղթահարել այդ ամենը: «Բենը 100 տոկոսով աջակցում է Ջենին»,-ասել է նա,-«Նրանք երկուսն էլ գիտեն, որ սա բիզնեսի մի մասն է, եւ հիշեցնում են միմյանց, որ չես կարող բոլորին գոհացնել: Նրանք գիտակցում են, թե ինչն է, իսկապես, կարեւոր, խրախուսում են միմյանց ու գնահատում մեկը մյուսի տաղանդն ու կարողությունները»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել