Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Ավելի քան 10 տարի կրթելով սերունդներ. «Հայասի» պարային համույթը պատրաստվում է մեծ համերգի

Այլմոլորակայինների հանելուկը՝ հայերի հավատալիքներն ու կասկածները

Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Աշխարհի ամենաթանկ փետուրը Նոր Զելանդիայում կայացած աճուրդում վաճառվել է 28400 դոլարով

14:37, 24 մայիսի

Վաղուց անհետացած նորզելանդական հույա թռչնի փետուրը ռեկորդ է սահմանել՝ աճուրդում վաճառվելով 28400 դոլարով, հայտնում է CNN-ը։

Հույան (huia) վերջին անգամ պաշտոնապես նկատվել է 20-րդ դարի սկզբին, իսկ նրա փետուրները, ըստ Webb Auctions-ի, նախկինում վաճառվել են մինչեւ 8400 նորզելանդական դոլարով (մոտ 5100 ԱՄՆ դոլար):

Huia թռչնի փետուրը, որը նախատեսվում էր վաճառել 3000 նորզելանդական դոլարով (1830 ԱՄՆ դոլար) գերազանցել է իր գնահատականը՝ դառնալով աշխարհում երբեւէ վաճառված ամենաթանկ փետուրը:

«Այս հազվագյուտ փետուրը Նոր Զելանդիայի բնական պատմության հրաշալի օրինակ է եւ հիշեցնում է մեզ մեր էկոհամակարգի փխրունության մասին»,-ասում է Օքլենդի աճուրդի տան դեկորատիվ արվեստի ղեկավար Լիա Մորիսը:

Նոր Զելանդիայի թանգարանի տվյալներով՝ միայն բարձրագույն աստիճանի ներկայացուցիչներին էր թույլատրվում իրենց մազերին կամ ականջներին կրել հույայի փետուրներ:

Ըստ աճուրդի տան՝ փետուրները հաճախ վաճառվում էին այլ արժեքավոր ապրանքների հետ կամ տրվում որպես բարեկամության եւ հարգանքի նշան։

Թանգարանի տվյալներով՝ կենդանու փետուրներն օգտագործվել են նորաձեւության աքսեսուարներ պատրաստելու համար, իսկ մեծահարուստների տներում որպես զարդարանք տեղադրվել են լցոնված հույաներ։

Թանգարանը բացատրում է, որ եվրոպացի որսորդները 19-րդ դարում «մեծ քանակությամբ» թռչուններ են սպանել՝ վաճառելով նրանց փետուրները կոլեկցիոներներին եւ նորաձեւության դիլերներին։

Հաղորդվում է, որ huia-ի մահացության թիվն ավելի է աճել, երբ Յորքի դուքսն ու դքսուհին 1901 թվականին Նոր Զելանդիա կատարած ճանապարհորդության ժամանակ լուսանկարվել են փետրավոր գլխարկներով:

«Մարդիկ պարզապես խելագարվեցին եւ որոշեցին, որ բոլորը պետք է կրեն huia-ի փետուր»։ 1900-ականների սկզբին գիտնականների՝ մնացած հույաները պահպանելու փորձերը ձախողվեցին:

Համազգային նշանակության օբյեկտ հանդիսացող փետուրը կարող են ձեռք բերել միայն գրանցված կոլեկցիոներները, եւ այն հնարավոր չէ դուրս բերել երկրից առանց նախարարության թույլտվության։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել