Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

5 ամառային Spritz կոկտեյլներ, որոնք կարող եք խմել արեւի տակ

19:45, 26 հուլիսի

Գեղեցիկ տեսք, սուպեր թարմացնող հատուկ փուչիկներով՝ լինի սոդա, տոնիկ, թե պրոսեկո: Spritz-ը ոճային մատուցում է, որը չի պահանջում բարմենի հմտություններ ամառվա շոգին: Մենք ձեզ համար ընտրել ենք Spritz կոկտեյլների հինգ տարբերակ, որոնք կթարմացնեն եւ կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

Paloma Spritz

кокт.jpg (32 KB)

Քաղցր, թթու եւ թարմացնող այս կոկտեյլը միավորում է բոլոր տարրերը՝ վերմուտի դառը քաղցր բուսական նոտաների ավելացմամբ: Franklin & Sons Pink Grapefruit Soda-ով այս ըմպելիքը (կարելի է փոխարինել Schweppes գրեյպֆրուտով) վառ է, հավասարակշռված եւ աննկարագրելի հաճելի:

Բաղադրությունը՝ 30 մլ սպիտակ տեկիլա, 15 մլ թարմ լայմի հյութ, 30 մլ Cocchi Americano (կամ Lilet գինի), 75 մլ վարդագույն թուրինջի սոդա, թուրինջի կեղեւ՝ զարդարելու համար։

Գինու բաժակի մեջ սառույց լցրեք, ավելացրեք բաղադրիչները, նրբորեն խառնեք եւ զարդարեք թուրինջի կեղեւով:

Tanqueray Paradiso Spritz

кокт1.jpg (62 KB)

Ջինի վրա հիմնված Spritz-ը պատրաստված է Tanqueray Paradiso-ով, իսկ բրազիլական գուավայի գայթակղիչ նոտաները ավելացնում են ցիտրուսային երանգ: Բազմակողմանի այս Paradiso-ն առաջարկում է մրգային համեղ ջին...

Բաղադրությունը՝ 50 մլ Tanqueray Paradiso, 10 մլ կիտրոնի հյութ, 5 մլ շաքարի օշարակ, 40 մլ գազավորված ջուր, 90 մլ պրոսեկո, կիտրոնի կտոր՝ զարդարելու համար։

Լցրեք գինու բաժակը սառույցով: Ավելացրեք ջին, կիտրոնի հյութ եւ պարզ օշարակ: Հարեք, ապա կամաց-կամաց ավելացրեք Prosecco-ն ու սոդայի ջուրը, զարդարեք կիտրոնի կտորով։

Allora Spritz

кокт2.jpg (48 KB)

Allora Aperitivo al Limone-ը գալիս է Նեապոլի ափերին մոտ գտնվող Պրոցիդա արեւոտ կղզուց: Լիմոնչելոյով ոգեշնչված լիկյորը թրմված է խոտաբույսերով եւ բույսերով: Արդյունքը՝ համեղ, ավելի հարուստ եւ թարմացնող...

Բաղադրությունը՝ 75 մլ Ալորա, 75 մլ սոդա, կիտրոնի կտոր՝ զարդարելու համար։

Պատրաստման եղանակը՝ գինու բաժակը կիսով չափ սառույցով լցրեք: Ավելացրեք լիկյոր, սոդա, հարեք եւ զարդարեք կիտրոնի կտորով։ Լիկյորը կարելի է փոխարինել ցանկացած լիմոնչելոյով։

Gin Mare Spritz

кокт3.jpg (62 KB)

Ինչ վերաբերում է սննդի եւ ըմպելիքի մշակույթին, Իսպանիան չի զիջում ոչ մի երկրի, եւ այս Spritz-ը մի բաժակի մեջ միավորում է արեւի մեր սիրած երեք ըմպելիքները՝ Mare Միջերկրական Ջին խնկունի, ռեհանի, ուրցի եւ ձիթապտղի խառնուրդով, գումարած խերի եւ շերի: 

Բաղադրությունը՝ 30 մլ Ջին Մարե, 25 մլ շերի, 15 մլ շաքարի օշարակ, 10 մլ կիտրոնի հյութ, 75 մլ կավա, ուրցի ճյուղ՝ զարդարելու համար։

Պատրաստման եղանակը՝ կլոր բաժակը կիսով չափ սառույցով լցնել։ Ավելացնում ենք ջինը, խերին, պարզ օշարակը եւ կիտրոնի հյութը, դանդաղ հարում ենք եւ վրան դնում կավան ու զարդարում ուրցի ճյուղով:

Baldus Garden Spritz

кокт4.jpg (38 KB)

Մեղր պարունակող գինով այս կոկտեյլն անվանում են Prosecco-ի զովացուցիչ վիկինգային տարբերակը: Nidhogr Mead Co. Raspberry & Lemon Mead-ը մաքուր նեկտար է՝ քաղցր, ցիտրուսային, մեղրային նոտաներով, որը կուրախացնի ձեր համային ընկալիչները...

Բաղադրություն՝ 75 մլ Nidhoggr Mead Co. Raspberry & Lemon Mead, 25 մլ թարմ կիտրոնի հյութ, 100 մլ պրոսեկո, գազավորված ջուր:

Մեթոդը՝ սառեցնել գինու բաժակը: Ավելացնել մեղր ու կիտրոնի հյութ եւ դանդաղ հարել։ Ավելացնել պրոսեկո եւ լցնել գազավորված ջուրը: Այսքանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել