Բրեդ Փիթի եւ Ջորջ Քլունիի մասնակցությամբ «Գայլերը» ֆիլմը վերջերս հաջող ցուցադրություն ունեցավ Վենետիկի կինոփառատոնին, որին հաջորդեցին 5-րոպեանոց բուռն ծափահարությունները, իսկ Փիթի ու Քլունիի պարը «Smooth Operator» հայտնի երգի ներքո վիրուսային դարձավ համացանցում ու դեռ երկար կքննարկվի։ Սակայն մեր հայրենակիցներից քչերին է հայտնի, որ ֆիլմում մասնակցություն է ունեցել նաեւ ամերիկաբնակ հայազգի դերասան Դավիթ Սարգսյանը, որը 4 օր շարունակ անդադար նկարահանումներ է ունեցել այս երկու հոլիվուդյան աստղերի հետ, որոնց հետ աշխատանքից ու շփումից մեծ տավորություններ ունի, ինչի մասի կիսվել է NEWS.am STYLE-ի հետ բացառիկ զրույցում։

Դավիթը ֆիլմում մարմնավորում է գանգսթերի։ Դերը ստանալու համար դերասանն անցել է քասթինգ, եւ մինչեւ նկարահանումների սկիզբը, նույնիսկ, չի իմացել, թե ում հետ է հայտնվելու նույն կադրում։
«Հաճախ նման մասշտաբի ֆիլմերի անունները եւ գլխավոր դերակատարները գաղտնի են պահվում։ Երբ անցա լսումները, դեռ գաղափար չունեի, որ պետք է աշխատեի Բրեդ Փիթի եւ Ջորջ Քլունիի հետ։ Դրա մասին իմացա միայն նկարահանման օրը։ Նկարահանվելու էի չորս օր։
Նկարահանման օրը ինձ տեղեկացրին, որ ուղիղ պետք է աշխատեմ Բրեդ Փիթի եւ Ջորջ Քլունիի հետ եւ հրահանգները ստանամ անձամբ ռեժիսոր Ջոն Ուոտսից, ով հայտնի է «Մարվելի» «Սարդ Մարդը» ֆիլմերից»։

Դավիթի հերոսը գլխավոր հերոսներին հանդիպում է հարսանիքի ժամանակ: «Ըստ ֆիլմի՝ երբ նրանք գալիս են, իրադարձությունները զարգանում են այնպես, որ ստեղծվում է շատ լարված իրավիճակ, եւ բոլորը միմյանց վրա ատրճանակ են պարզում։ Deadline-ի հայտնի հոդվածում հենց այդ պահի կադրն է դրված, որտեղ ատրճանակս պահել եմ Բրեդ Փիթի վրա։ Կերպարս ընդգրկված է միայն հարսանիքի երկար տեսարանում, ուստի մեծ դեր անվանել չեմ կարող, չնայած որ բավականին էկրանային ժամանակ ունեմ։ Տեսարանը բավականին երկար էր, եւ մաս առ մաս նկարվել է չորս օրվա ընթացքում՝ օրը 15 ժամ տեւողությամբ։ Ամբողջ ժամանակ միասին ենք եղել Քլունիի եւ Փիթի հետ։ Միասին փորձել ենք, միասին զրուցել եւ ընդմիջումներին հանգստացել։ Երկուսի հետ էլ շատ հաճելի էր շփվելը եւ աշխատելը։ Երկուսն էլ շատ անմիջական էին եւ ընկերական։ Փորձում էի սովորել նրանցից հնարավորինս շատ, եւ պետք է ասեմ, որ շատ մեծ փորձ ձեռք բերեցի նրանց հետ աշխատելով։ Առանձնակի ուրախ եմ նաեւ, որ աշխատեցի ռեժիսոր Ջոն Ուոտսի եւ ռեժիսորի օգնական Նիլո Օտերոի հետ»։

Դերասանը նշում է, որ տպավորված է Բրեդ Փիթի եւ Ջորջ Քլունիի պրոֆեսիոնալիզմով, որոնք անում էին այն ամենը, ինչ հրահանգում էր ռեժիսորը։ «Դուբլերի քանակը շատ-շատ էր, սակայն նրանք ոչ մի անգամ չդժգոհեցին, այլ հակառակը, անում էին այնքան անգամ, որքան պահանջվում էր, որպեսզի ստանան ցանկալի կադրը։ Տպավորված եմ նաեւ նկարահանող թիմի հզոր աշխատանքով։ Հարյուրի մոտ հասնող թիմի աշխատանքն այնքան իդեալական էր, որ կարծես ժամացույցի մեխանիզմ լիներ։ Ես շատ որախ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռնվեց աշխատել նման հոլիվուդյան լեգենդների հետ։ Սա հսկայական փորձ էր ինձ համար»,-հավելում է Դավիթը։

Բացի «Գայլերը» ֆիլմում իր մասնակցությունից՝ ամերիկահայ դերասանը վերջին շրջանում նկարահանվել է նաեւ այլ մեծ նախագծերում, որոնցից են ամեիկյան «Throwing Hands» եւ «Residuum» ֆիլմերը, ինչպես նաեւ Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ «Unstoppable»-ը, որը էկրաններ կբարձրանա այս տարվա դեկտեմբերին։ «Նկարահանվել եմ նաեւ մի քանի սերիալներում, որոնցից են «The Old Man»-ը Ջեֆ Բրիջեսի հետ եւ «Mayans»-ը»,-տեղեկացրեց Դավիթը։
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:09, 31 հոկտեմբերի
Քոլին Ֆարելի 23-ամյա որդին՝ Ջեյմսը, հազվագյուտ կերպով հայտնվել է նոր վավերագրական ֆիլմի թրեյլերում21:30, 31 հոկտեմբերի
Ինչպես են անցնում «Նոր Մեր բակ»-ի նկարահանումները (VIDEO)19:10, 31 հոկտեմբերի

17:30, 31 հոկտեմբերի
Հռիփսիմե Հակոբյանի ու Մարտին Մկրտչյանի ընտանեկան հանգիստը Մալդիվներում (ֆոտո)16:26, 31 հոկտեմբերի
Քորթնի Քարդաշյանի 11-ամյա որդին՝ Ռեյն Դիսիկը, բացահայտել է, որ մայրն ամեն ինչ անում է միայն տեսախցիկների համար15:12, 31 հոկտեմբերի
Բրուքլին Բեքհեմը պատասխանել է մեկնաբանություններ գրողներին. «Ես տարված եմ իմ կնոջով, կարող եք գրել մեկնաբանություններում. ես թքած ունեմ»14:05, 31 հոկտեմբերի
Մայքլ Դուգլասը հազվադեպ մանրամասներ է հայտնել իր ընկեր Ջեք Նիկոլսոնի մասին․ «Նա անհետացել է տեսադաշտից»13:05, 31 հոկտեմբերի
«Իմն ա». Զիրոյանը կթողարկի այն երգը, որը ժամանակին երգել էր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրը12:25, 31 հոկտեմբերի
Խաղաքարտերի թագուհին. Աննա Մինիոնի հետաքրքիր կերպարանափոխությունը՝ սեփական դիմահարդարմամբ11:30, 31 հոկտեմբերի
Մարգարեթ Քուալին և Ջեք Անտոնոֆը պաշտոնապես ամուսնալուծության հայց են ներկայացրել՝ շուրջ երեք տարվա ամուսնությունից հետո10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ