Ինչպե՞ս են անցնում «Տատաստրոֆա» սիթքոմի նկարահանումները. այն, ինչ չեք տեսնի եթերում

Stylish Faces. Րաֆֆի Գալստյան

Անկեղծ ասած, կուզեի Ղարաբաղում ֆիլմ նկարած լինեի. ռեժիսոր Գոռ Կիրակոսյան

«Լադանիվա»-ն թեժացրեց Հաղթանակի զբոսայգու տրամադրությունը

Նոր Պրեմիերա «Բոհեմ»-ում՝ Նարեկ Դուրյանի «Սիմա Դանսիկը»

Սերգ Աբրամով. Ես գրեթե մետրոսեքսուալ եմ

«Գարեջրի Օրերը». Հաճույքի և մշակույթի փառատոնը Երևանում

«Stylish faces».Հարաբերություններում շատ եմ հիասթափվել. անկեղծ զրույց Անի Լուպեի հետ

Դաթո. Ամենուրեք վերահսկողություն է պետք, այլապես անարխիա կլինի

Հայտնի վրացի երգիչ Դաթոյի այցը Իջեւանի գինու-կոնյակի գործարան

Հոլանդացին և գերմանացին փորձում են ժամանակակից հայկական խոհանոցը

Մենք կարող ենք ստեղծել Կաննի փառատոնի մակարդակի ֆիլմեր. Կարո Հովհաննիսյան

Kami friends. Հին ու ծանոթ երգերը՝ նոր մոտեցմամբ

Ֆեստիվառը՝ Գյումրիում. Թաթան ու հանդիսատեսի հույզերը

Աշխարհահռչակ լիբանանահայ երգչուհի Սարինա Քրոսը ժամանել է Հայաստան

Սամի Նասերին Հայաստանում տվեց EV Rally-ի մեկնարկը

Լիալուսին, անձրեւ ու շատ աստղեր. Երեւանում կայացավ Full Moon Fest-ը

Երևանյան ջազի հմայքը Լևոն Մալխասյանի հետ

Կիթառահար Լեւոն Սիմոնյանի պահանջված լինելու գաղտնիքը

21:12, 26 հուլիսի

Ճանաչված կիթառահար Լեւոն Սիմոնյանին շատերը գիտեն դեռ «Երգ Երգոց» երաժշտական հաղորդաշարից, որտեղ նա իր կատարողական վարպետությամբ յուրահատուկ գույն էր տալիս հնչող երգերին։ Նաեւ նրա ներդրումն էր այն, որ հաղորդաշարը 2012 թ-ին՝ Ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը արժանացավ «Լավագույն հաղորդում» մրցանակին։

гитара.jpg (71 KB)

Բայց  Լեւոն Սիմոնյանին  առավել լայն շրջանակներում ճանաչում են հայկական շոու բիզնեսի ամենահայտնի աստղերի համերգներին, տեսահոլովակներին ու ձայնագրություններին իր մասնակցությամբ։ Նրանց թվում են Արա Մարտիրոսյանը, Արկադի Դումիկյանը, Թաթա Սիմոնյանը եւ այլք։

Այժմ երաժիշտը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ աշխատանքային պայմանագրով հանդես է գալիս հայ եւ ամերիկացի հայտնի երիգիչ-երգչուհիների հետ։

гитара1.jpg (65 KB)

Տարբեր երաժշտական ժանրերում նվագելու բազմամյա փորձն ու աշխատանքի հանդեպ բծախնդրությունն է Հայաստանում եւ Հայաստանից դուրս պահանջված լինելու  նրա գաղտնիք, NEWS.am STYLE-ի հետ հեռախոսազրույցում նշեց երաժիշտը։

Բացի հայտնի երգիչների հետ համագործակցությունից, Լեւոն Սիմոնյանը նաեւ երկար տարիներ աշխատել է Հայաստանի Պետական Ջազ Նվագախմբում եւ Հանրային Ռադիոյի Էստրադային Սիմֆոնիկ Նվագախմբում, որոնց կազմում շրջագայել է աշխարհի տարբեր երկրներում եւ մասնակցել տարբեր հեղինակային փառատոնների։ Մեզ հետ զրույցում նա առանձնացրեց Հայկոյի՝ Մարզահամերգային Համալիրում տեղի ունեցած համերգը, որին, ինչպես նշում է, «շատ յուրահատուկ հաճույքով և էմոցիաներով է նվագել»։ Հաջորդը նշեց Կամո Սեյրանյանի մենահամերգը, «որտեղ բացառապես գործիքային ստեղծագործություններ էին հնչում եւ որի համար աշխարհի տարբեր հատվածներից հայտնի երաժիշտներ էին ժամանել։ Ի դեպ Հայկոյի՝ «Սիրո հավերժ քաղաք» եւ Կամո Սեյրանյանի՝ «Դուդուկի մեծարման երեկո» համերգները 2018թ-ին «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում մրցանակներ ստացան, որպես տարվա լավագույն համերգներ»։

гитара4.jpg (72 KB)

Որպես ճանաչված եւ գրագետ երաժիշտ՝  Լեւոն Սիմոնյանին  հաճախ են հրավիրում տարբեր երաժշտական փառատոնների՝ ժյուրիի անդամի կարգավիճակում։ Նա առանձնացրեց «Փոքրիկ քայլ» եւ «Armenian Global art-fest» փառատոնները։

гитара2.jpg (189 KB)

Լեւոն Սիմոնյանի մասին խոսելիս դժվար է մեկ հոդվածով ամփոփել նրա ամբողջ ստեղծագործական ուղին։ Այն լի է տարբեր երաժշտական խմբերի եւ անհատ կատարողների հետ համագործակցություններով։

Խոսելով իր ապագա պլանների մասին՝ նա հայտնեց, որ պատրաստվում է մի շարք անվանի երգիչների համերգներին,  որոնց թվում են՝  հայտնի  պարսիկ երգիչ Արեֆը, հայ երգիչներից՝ Արման Հովհաննիսյանը եւ  Արկադի Դումիկյանը։ Երաժիշտը նաեւ ավարտում է իր անհատական գործիքային ստեղծագործությունների ձայնագրման աշխատանքները։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել