Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Տիցիանի գլուխգործոցը, որը գտել են Լոնդոնի ավտոբուսի կանգառում, վաճառվել է ավելի քան 22 մլն դոլարով

19:36, 4 հուլիսի

Վերածննդի դարաշրջանի իտալացի վարպետ Տիցիանի երկու անգամ գողացված կտավը, որը մի ժամանակ գտել էին պլաստիկե փաթեթում,  Լոնդոնի ավտոբուսի կանգառում, աճուրդում վաճառվել է 22,3 մլն դոլարով, տեղեկացրել է CNN-ը։

«Հանգիստ Եգիպտոսի ճանապարհին» կտավը վաճառվել է Լոնդոնի Christie's աճուրդում։ Նրա մեկնարկային գինը կազմում էր 19-23 մլն, եւ  այն ի վերջո վաճառվել է 22,3 մլն դոլարով։

Կտավում պատկերված են Հիսուսը, Մարիամը եւ Հովսեփը, որոնք հանգստանում են Եգիպտոսի ճանապարհին այն բանից հետո, երբ իմացել են, որ Հուդայի թագավոր Հերովդեսը ցանկանում է սպանել պատանի Հիսուսին։

Գործը ստեղծվել է 16-րդ դարի առաջին տասնամյակում, Տիցիանի ստեղծագործական ճանապարհի սկզբին։

Եվրոպական արիստոկրատների կողմից ձեռքից ձեռք անցնելուց հետո կտավը գողացվել է նապոլեոնյան զորքերի կողմից Վիեննայի 1809թ. օկուպացիայի ժամանակ եւ տեղափոխվել է Փարիզ։

Այն վերադարձվել է Վիեննա 1815թ. եւ նորից անցել մասնավոր հավաքածուներով, մինչեւ որ հայտնվել է Ջոն Ալեքսանդր Թինի՝ Ուիլթշիրի 4-րդ մարքիզի մոտ։

1995թ. կտավը գողացել են Լոնգլիթից՝ Թինի սերունդների տնից, այն անհետացած է եղել յոթ տարի, մինչեւ որ գտնվել է Լոնդոնի ավտոբուսի կանգառում արտ-դետեկտիվ Չառլզ Հիլի կողմից։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել