Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

VR պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները․ զգուշացնում են փորձագետները

23:37, 23 մայիսի

Ինտերակտիվ պոռնոգրաֆիան փչացնում է հարաբերությունները, զգուշացնում են փորձագետները։ Վիրտուալ իրականության պոռնոգրաֆիան՝ սեքսի իրատեսական այլընտրանքը, որը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի առաջընթացի միջոցով, գնալով ժողովրդականություն է վայելում:

Ըստ IPSOS-ի՝ Ավստրալիայի չափահասների մոտ կեսը ինչ-որ ձեւով օգտագործել է վիրտուալ իրականության տեխնոլոգիան, ընդ որում Ավստրալիայում կանոնավոր օգտատերերի թիվը մինչեւ 2028 թվականը ակնկալվում է հասնել 3,7 միլիոնի:

Բայց թեեւ օգտատերերը պնդում են, որ դա նույնքան իրական է, որքան իրական սեքսը, վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սեքսի տեխնոլոգիան կարող է ջնջել իրականության եւ ֆանտազիայի սահմանը, ինչը կարող է վնասել հարաբերություններին եւ հանգեցնել տհաճ հետեւանքների:

Sunshine Coast-ի հարաբերությունների խորհրդատու Լաուրա Փրեսն ասում է, որ VR պոռնոյի եւ ավանդական 2D նյութի տարբերությունը այն դարձնում է «խիստ կլանող», եւ նա արդեն ականատես է եղել, թե ինչպես է դա փչացնում ռոմանտիկ հարաբերությունները:

«Վիրտուալ իրականության մեջ պոռնո օգտագործումը դառնում է ավելի տարածված, բայց թեեւ միշտ էլ եղել է կախվածություն պոռնոյից, ժամանակակից իրականության մեջ այն մեծացել է»,-News.com.au-ինասել է նա:

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օգտատերերի 20 տոկոսի մոտ նկատվել է VR պոռնոգրաֆիայի կոմպուլսիվ օգտագործում, ինչը կրկնակի ավելի է, քան 2D պոռնոյից կախվածության մակարդակը: Պոռնոգրաֆիայի անընդհատ դիտումը խնդիրներ է առաջացնում հարաբերություններում եւ հաճախ հանգեցնում է զույգերի միջեւ մտերմության եւ կապի նվազմանը»։

Մեկ այլ մտահոգիչ խնդիր է «զգայական ծանրաբեռնվածությունը», որը կարող է առաջացնել ականջակալի օգտագործումը:

«Քանի որ վիրտուալ իրականությունը նախատեսված է բոլոր զգայարանները բավարարելու եւ երեւակայություններն իրականացնելու համար, օգտատերը կարող է ընկնել զգայական ծանրաբեռնվածության մեջ, իսկ մարդու հետ կանոնավոր մտերմությունը կարող է համեմատության մեջ ձանձրալի թվալ»,-բացատրել է Պրեսը:

Ըստ նրա՝ դա կարող է հանգեցնել նրան, որ ժամանակի ընթացքում մարդը կնախընտրի ավելի կոշտ եւ ագրեսիվ VR պոռնո։ «Այդ ֆետիշները կարող են այնուհետեւ ներխուժել ննջարան՝ ակնկալելով, որ զուգընկերը կհամաձայնի ավելի ծայրահեղ սեքսի, ինչը չի նպաստում առողջ հարաբերություններին»:

Մինչդեռ «իրական կյանքում սեքսի ժամանակ տեղի ունեցածի նմանակումը» կարող է կործանարար ազդեցություն ունենալ ուղեղի վրա։

«Օքսիտոցինը` լավ ինքնազգացողության հորմոնը, կտրուկ աճում է, ինչը ազդում է ձեր ուղեղի քիմիայի վրա: Ձեր ուղեղը չգիտի՝ սեքսը իրական է, թե վիրտուալ, եւ այն լցվում է դոֆամինով: Այս ծանրաբեռնվածությունն անջատում է դոֆամինային ընկալիչները: Վտանգը կայանում է նրանում, որ այդ «լավ զգալու» համար անհրաժեշտ է ավելի ինտենսիվ, ագրեսիվ եւ որոշ դեպքերում նույնիսկ դաժան VR պոռնո, որպեսզի դոֆամինի նույն մակարդակը զգացվի, ինչ, որ առաջին օգտագործման ժամանակ»:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել