Շատերը չեն գիտակցում, որ լիբիդոյի անկման պատճառներից մեկը կարող է լինել անմեղ թվացող սովորությունը՝ սմարթֆոնի կամ պլանշետի էկրանը «պտտելը»/սքրոլինգը: Մենք խրվում ենք մեր հեռախոսների կամ համակարգիչների մեջ եւ խճճվում այնտեղ առկա անսահման քանակությամբ բովանդակությունից: Այս գործընթացը ազդում է մեր հոգեկան առողջության եւ սթրեսի մակարդակի վրա, ուստի սեքսապաթոլոգների համար զարմանալի չէ, որ այն ազդում է նաեւ մեր սեռական ցանկության վրա։
Lovehoney-ի խոսնակ Քրիստին Ռեյֆը հաստատում է, որ «սքրոլինգը» կարող է ազդել մեր լիբիդոյի վրա մի քանի պատճառներով՝ մտավոր սթրեսից մինչեւ կապույտ լույսի ազդեցություն:
«Էկրանների եւ թվային բովանդակության մշտական շփումը կարող է հանգեցնել մտավոր հոգնածության եւ կենտրոնացման նվազման, որն իր հերթին կարող է ազդել մեր զուգընկերների հետ շփվելու մեր ունակության վրա: Էկրաններից արտանետվող կապույտ լույսը կարող է նաեւ ազդել քնի վրա՝ ճնշելով մելատոնինի արտադրությունը, որը կարեւոր է լավ գիշերային հանգստի համար: Քնի վատ որակը կապված է լիբիդոյի նվազման հետ»:
Այն բովանդակությունը, որը մենք օգտագործում ենք, հատկապես սոցիալական ցանցերում, կարող է նպաստել սթրեսի, անհանգստության եւ բացասական ինքնագնահատականի առաջացմանը, որոնք բոլորը կարող են նվազեցնել սեռական ցանկությունը, ասում է նա: «Եվ վերջապես, ձեր զուգընկերոջ հետ էմոցիոնալ կամ ֆիզիկապես շփվելու փոխարեն հեռախոսով «շփվելու» ընտրությունը նվազեցնում է ցանկությունն ու հետաքրքրությունը սեքսի նկատմամբ, քանի որ լիբիդոն մարդկանցից պահանջում է «միացնել» զգայական համապատասխան խթանները»:
Սեքսոլոգ եւ Normal-ի համահիմնադիր Ջորջիա Գրեյսը համաձայն է՝ ավելացնելով, որ «սքրոլինգը» նաեւ «շեղում եւ կախվածություն է առաջացնում»: «Այն հսկայական ազդեցություն ունի մեր լիբիդոյի վրա, քանի որ շատ մարդիկ նախընտրում են գիշերը անկողնում հեռախոսի մեջ նայել, քան համբուրվել իրենց զուգընկերոջ հետ»,-ELLE Australia-ին ասել է նա:
2022-ին Normal-ը խոշոր սեռական հետազոտություն անցկացրեց ավելի քան 1000 ավստրալացիների շրջանում եւ պարզեց, որ լիբիդոյի մակարդակը համառորեն ցածր է մնացել համաճարակից ի վեր: Որոշ հետազոտողներ նույնիսկ պնդում են, որ երիտասարդների շրջանում կա «սեռական անկում». սեռական ակտիվության մակարդակը նվազում է մոտավորապես 2000-ականների սկզբից, եւ Z սերունդը ավելի քիչ սեքսով է զբաղվում, քան իրենց տատիկներն ու պապիկները նույն տարիքում: Մեկ ուսումնասիրություն նույնիսկ ուղղակի կապ է գտել 2007 թվականին iPhone-ի հայտնվելու եւ սեռական հարաբերությունների հաճախականության նվազման միջեւ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
