Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր, ազգությամբ հայ Սիմոն Աբգարյանը կգլխավորի Ֆրանսիայի ամենահայտնի թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը («Արևի թատրոն»)։ Նա կփոխարինի թատրոնի հիմնադիր, 87-ամյա Արիան Մնուշկինին, որը ղեկավարել է այս հաստատությունը ավելի քան վեց տասնամյակ։
Նշանակման մասին պաշտոնապես հայտարարվել է նոյեմբերի 27-ին։ Աբգարյանը պաշտոնական պարտականություններին կանցնի 2027 թվականի գարնանը, իսկ սեպտեմբերին ամբողջությամբ կստանձնի թատրոնի ղեկավարումը։ Նրա թեկնածությունը պաշտպանել են ինչպես անձամբ Մնուշկինը, այնպես էլ թատրոնի ստեղծագործական կազմն ու Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը։
Ինչպես գրում է Le Monde-ը, ընտրությունը կանգ է առել Աբգարյանի վրա, որը քաջածանոթ է թատրոնի ավանդույթներին։ Նա առաջին անգամ Théâtre du Soleil-ի թատերախմբին միացել է 1985 թվականին և այնտեղ անցկացրել ութ տարի՝ հանդես գալով մի շարք նշանավոր ներկայացումներում։ Հենց այստեղ էլ նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ դերասանուհի Կատրին Շոբի հետ։
«Ինչ-որ առումով ես տուն եմ վերադառնում»,-խոստովանել է դերասանը։
Նրա խոսքով՝ Մնուշկինի հետ աշխատանքը մեծապես պայմանավորել է իր մասնագիտական կայացումը։ Նա սովորեցրել է Աբգարյանին դերասանական խաղի ճշգրտություն, աշխատել շարժման, խոսքի և դադարների հետ, ինչպես նաև թատրոնն ընկալել որպես կոլեկտիվ արվեստ։ Նրա ստեղծագործական զարգացման գործում առանձնահատուկ դեր է ունեցել նաև գրող Հելեն Սիքսուն, որն օգնել է նրան ավելի խորությամբ ըմբռնել դրամատուրգիական տեքստն ու ֆեմինիզմը։
«Մենք շարունակելու ենք նույն ճանապարհով ընթանալ․ թատրոնը պետք է մնա ժողովրդական, տոնական և բոլորի համար մատչելի։ Théâtre du Soleil-ը էպիկական, քաղաքական և փիլիսոփայական թատրոն է։ Հենց այն է ձևավորել ինձ որպես անհատականություն»,-հայտարարել է Աբգարյանը։
Գործընկերները Աբգարյանին համարում են Մնուշկինի արժանի հաջորդը։ Դերասանուհի Արիան Ասկարիդը, որը բազմիցս նրա հետ աշխատել է կինոյում և թատրոնում, ընդգծում է դերասանների նկատմամբ նրա պահանջկոտությունը, բեմադրությունների ֆիզիկական արտահայտչականությունն ու բազմաթիվ մասնակիցներով մեծածավալ ներկայացումներ ստեղծելու կարողությունը։
«Նա արժանի ժառանգորդն է»,-ընդգծել է նա։
Միևնույն ժամանակ, ղեկավարության փոփոխությունը չի նշանակում, որ թատրոնը կառավարվելու է միայն մեկ անձի կողմից։ Նոր ղեկավարի շուրջ կձևավորվի վեց հոգուց բաղկացած կոլեգիալ թիմ, որը համատեղ կստանձնի հաստատության կառավարումը։ Ինքը՝ Մնուշկինը, այս կառույցն անվանում է «նավապետական կամուրջ»։
Աբգարյանը չի թաքցնում նաև, թե որքան մեծ պատասխանատվություն է համարում նոր նշանակումը։
«Գրեթե սարսափելի է ստանձնել նման մեծ թատրոնի էստաֆետը»,-խոստովանել է նա։
1964 թվականին հիմնադրված Théâtre du Soleil-ը տեղակայված է Փարիզի արևելքում՝ Վենսենի անտառում գտնվող La Cartoucherie թատերական համալիրում։ Իր գոյության տարիների ընթացքում այն դարձել է Ֆրանսիայի կարևորագույն անկախ թատերական հարթակներից մեկը։ Թատրոնը հայտնի է իր լայնածավալ բեմադրություններով, որոնցում միահյուսվում են դրամատիկական արվեստը, երաժշտությունն ու պարը, ինչպես նաև հասարակական և քաղաքական սուր թեմաներով ներկայացումներով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը