48-ամյա Նիկոլ Շերզինգերը բաժանվել է իր փեսացուից՝ շոտլանդացի ռեգբիի նախկին խաղացող Թոմ Էվանսից, որի հետ հարաբերությունների մեջ էր յոթ տարի։ 41-ամյա մարզիկը սոցիալական ցանցերում հայտնել է սիրային կապի ավարտի մասին՝ հասկացնելով, որ իրենց հարաբերություններին վերջ դնելու որոշումը կայացրել է հենց երգչուհին։
Նոյեմբերի 27-ին Էվանսն Instagram-ի Stories բաժնում հրապարակել է հուզիչ հայտարարություն։ Նրա խոսքով՝ բաժանումն իր համար ծանր հարված է եղել, քանի որ ինքը հույս ուներ Նիկոլի հետ համատեղ ապագա կառուցել։
«Ծանր սրտով հայտնում եմ, որ ես և Նիկոլն այլևս միասին չենք։ Յոթ տարվա սիրուց, նվիրվածությունից և մեր համատեղ ապագայի հանդեպ հավատից հետո սա անչափ դժվար ժամանակաշրջան է ինձ համար»,-գրել է մարզիկը։
Հատկապես խոսուն է եղել նրա հայտարարության վերջին հատվածը, որտեղ նա, ըստ էության, բացահայտել է, թե ով է եղել բաժանման նախաձեռնողը։
«Թեև սա ամենևին այն ավարտը չէ, որի հույսն ունեի, ես հարգում եմ Նիկոլի որոշումը և անկեղծորեն մաղթում նրան երջանկություն կյանքի հաջորդ փուլում»,-հավելել է Էվանսը։
Ինքը՝ Շերզինգերը, դեռևս հրապարակայնորեն չի մեկնաբանել բաժանումը։
Հայտնիների սիրո պատմությունը սկսվել է 2019 թվականին՝ բրիտանական The X Factor: Celebrity երաժշտական շոուի նկարահանումների ժամանակ։ Նիկոլը ժյուրիի կազմում էր, իսկ Թոմը մրցույթին մասնակցում էր Try Star երաժշտական խմբի հետ։ Խումբը զբաղեցրել էր հինգերորդ տեղը, սակայն Էվանսի համար երգչուհու հետ ծանոթությունը շատ ավելի նշանակալից իրադարձություն էր դարձել։
2023 թվականի հունիսին Թոմը Պորտուգալիայում ռոմանտիկ հանգստի ժամանակ ամուսնության առաջարկություն է արել Նիկոլին։ Երգչուհին սոցիալական ցանցերում հրապարակել է նշանադրության լուսանկարները՝ ցույց տալով ծովափին ծնկի իջած սիրելիին։ «Ես ասացի՝ այո»,-այն ժամանակ գրել էր աստղը։
Զույգը ծրագրում էր հարսանիքն անցկացնել Նիկոլի ծննդավայր Հավայան կղզիներում, իսկ տոնական ընդունելությունը նախատեսում էր կազմակերպել Եվրոպայում։ 2025 թվականի հունիսին Շերզինգերը նույնիսկ պատմել էր, որ կամուսնանան այն բանից հետո, երբ կավարտի իր աշխատանքը Բրոդվեյի «Սանսեթ Բուլվար» մյուզիքլում։ Այն ժամանակ երգչուհին ժպիտով նշել էր, որ Թոմը մեծ համբերություն է ցուցաբերում։
Չնայած հարաբերությունների ավարտին՝ Թոմն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ նախկին նշանածին միայն երջանկություն է մաղթում։ Առայժմ հայտնի չէ, թե հատկապես ինչն է հանգեցրել բաժանմանը և ինչու է Նիկոլը որոշել չեղարկել հարսանիքը, որը զույգը ծրագրել էր մի քանի տարի շարունակ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:12, 28 նոյեմբերի
Նիկոլ Շերզինգերը խզել է նշանադրությունը՝ յոթ տարվա հարաբերություններից հետո․ ո՞վ է եղել բաժանման նախաձեռնողը11:20, 28 նոյեմբերի
«Ի՞նչ է ձեզ հետ կատարվում». Դոնալդ Թրամփ կրտսերը քննադատել է Netflix-ին՝ Գոհաբանության օրվա կապակցությամբ կանանց մասնակցությամբ համբույրի տեսարան հրապարակելու համար10:30, 28 նոյեմբերի
Սիմոն Աբգարյանը կգլխավորի Փարիզի լեգենդար թատրոններից մեկը՝ Théâtre du Soleil-ը09:00, 28 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից