Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

Հայտնիների ամենաթանկ զգեստները կարմիր գորգի վրա

14:25, 23 հունիսի

Հայտնի մարդիկ միշտ գիտեն, թե ինչպես աչքի ընկնել կարմիր գորգի վրա, հատկապես, երբ կրում են աշխարհի ամենաթանկ ադամանդներն ու հանդերձանքները:

Տասնամյակների ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես են հայտնիները ուշադրություն գրավում դիզայներական տարբեր կոստյումներով, շքեղ զարդերով եւ աքսեսուարներով: Որոշ դեպքերում նրանց հանդերձանքն արժենում է միլիոնավոր դոլարներ։ Ահա, աստղային ամենաթանկ զգեստները, որոնցով նրանք հայտնվել են կարմիր գորգին.

Նիկոլ Քիդման, Օսկարի 1997. տեսքի մոտավոր արժեքը՝ 2,65 մլն դոլար

IMG_6308.jpeg (89 KB)

Նիկոլ Քիդմանը կրում է 2 միլիոն դոլար արժողությամբ Chartreuse Dior զգեստ եւ 650,000 դոլար արժողությամբ զարդեր:

Ռիհաննա, Met Gala 2015 թ. տեսքի մոտավոր արժեքը՝ 3,97 մլն դոլար

IMG_6309.jpeg (88 KB)

Guo Pei-ի այս զգեստը, որը Ռիհաննան կրել էր 2015 թվականի Met Gala-ին, արժեցել է մոտ 4 միլիոն դոլար:

Շարլիզ Թերոն,  Օսկար 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 4,5 մլն դոլար

IMG_6310.jpeg (134 KB)

Շարլիզ Թերոնը՝ 100.000 դոլար արժողությամբ Christian Dior-ի սպիտակ զգեստով եւ ավելի քան 4 միլիոն դոլար արժողությամբ Հարի Ուինսթոնի զարդերով։

Սոֆյա Վերգարա, Էմմի 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 7 մլն դոլար

IMG_6311.jpeg (86 KB)

Սոֆյա Վերգարան կրում է Vera Wang զգեստ, շափյուղաներով, սուտակներով եւ զմրուխտներով սթեյթմենթ ականջօղեր եւ Lorraine Schwartz-ից երկու ադամանդե մատանի՝ 7 միլիոն դոլար արժողությամբ:

Սանդրա Բուլոք, Օսկար 2014. տեսքի մոտավոր արժեքը՝ 8,2 մլն դոլար

IMG_6312.jpeg (95 KB)

Սանդրա Բուլոքի կապույտ զգեստը՝ Alexander McQueen-ից, զարդարված էր 1,8 միլիոն դոլար արժողությամբ Lorraine Schwartz ականջօղերով եւ 6,4 միլիոն դոլար արժողությամբ թեւնոցով:

Բեյոնսե, Grammy 2017. տեսքի մոտավոր արժեքը՝ 12 մլն դոլար

IMG_6313.jpeg (138 KB)

Բեյոնսեն Grammy-ին կրել է 12 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներ՝ ընտրելով Lorraine Schwartz-ի վզնոցը՝ պատրաստված ավելի քան 400 կարատ ադամանդից:

Շարլիզ Թերոն, Օսկար 2014. տեսքի մոտավոր արժեքը՝ 15,89 մլն դոլար

IMG_6314.jpeg (158 KB)

Շարլիզ Թերոնը հագել է Dior-ի սեւ զգեստ՝ թափանցիկ ժապավեններով, եւ Harry Winston զարդեր։ Նրա «Harry Winston Cluster» ադամանդե կախազարդն ունի ամբողջովին անթերի՝ 31 կարատանոց ադամանդ:

Մադոննա, 1991թ. տեսքի մոտավոր արժեքը՝ 20 մլն դոլար

IMG_6315.jpeg (77 KB)

Մադոննան ընտրել է Մերիլին Մոնրոյի կերպարը՝ ադամանդե վզնոցով եւ 20 միլիոն դոլար արժողությամբ  Harry Winston ականջօղերով։

Քերի Անդերվուդ, Grammy 2013. տեսքի մոտավոր արժեքը՝ 31 մլն դոլար

IMG_6316.jpeg (198 KB)

Քերի Անդերվուդը՝ Roberto Cavalli-ի զգեստով եւ 30 միլիոն դոլար արժողությամբ Jonathon Arndt ադամանդներով։ Նրա վզնոցը բաղկացած էր թանկարժեք քարերից՝ ընդհանուր 381 կարատ քաշով։

Լեդի Գագա, Օսկար 2019. տեսքի մոտավոր արժեքը՝ 32 մլն դոլար

IMG_6317.jpeg (69 KB)

Լեդի Գագան կրում է Alexander McQueen-ի սեւ զգեստ՝ Tiffany & Co դեղին ադամանդե վզնոցով, որն արժե ավելի քան 30 միլիոն դոլար։ 128 կարատանոց դեղին ադամանդը վերջին անգամ Օդրի Հեփբերնը կրել էր «Նախաճաշ Թիֆանիի մոտ»  ֆիմի շրջագայության ժամանակ՝ 1961 թվականին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել