Թթու վարունգի տարան դարձել է ամուսնալուծության պատճառ։ Կինը որոշել է բաժանվել ամուսնուց, քանի որ վերջինը «դիտավորյալ» շատ ամուր է փակել տարաների կափարիչները։ Վրդովված կինն իր պատմությամբ կիսվել է Reddit-ում:
«Երբեմն ես ինձ բառացիորեն խենթ եմ զգում, քանի որ վրդովվում եմ տարաների կափարիչների պատճառով»,-բացատրել է կինը: Նրա խոսքով՝ դա տեղի է ունենում այն պահից, ինչ իրենք սկսել են հանդիպել։ «Վերջին 5 տարիների ընթացքում սա անընդհատ կրկնվում է, եւ իրավիճակն այն աստիճան է սրվել, որ ես նյարդային ցնցում եմ ապրել: Կարծում եմ, որ ես խելագարվում եմ, քանի որ սա, պարզապես, կափարիչ է, սակայն դրա պատճառով ես ինձ ավելի ու ավելի վատ եմ զգում»,-շարունակել է նա:
Նրա ամուսինը պնդում էր, որ ինքը չափազանց ամուր է փակում կափարիչները՝ «սնունդը թարմ պահելու համար»: Սակայն կնոջ՝ առանց նրա օգնության տարան բացելու անկարողությունը նրանց հարաբերություններում բախում է առաջացրել։ «Նա այնքան ամուր է փակում դրանք, որ ես չեմ կարողանում բացել առանց նրա օգնության: Դա ինձ իսկապես նյարդայնացրել է»:
Երբ ամուսինը տանը կամ քաղաքում չէր, հարեւանն էր օգնում նրան բացել տարաները։ Որոշ ժամանակ անց վերջինը նույնպես եկել է այն եզրակացության, որ կնոջ ամուսինը միտումնավոր է պինդ փակում տարաները, որպեսզի դրանք չկարողանան բացել։
Հարցն ավելի է սրվել այն բանից հետո, երբ ամուսինը 10 օրով նրան թողել է տանը։ Արդյունքում կինը որոշել է, որ այլեւս չի կարող ապրել նրա հետ եւ դիմել է ամուսնալուծության։ «Նա չի էլ խոստովանի, որ դա միտումնավոր է արել»,-ասել է նա: «Ահա, թե ինչպես է դասավորվել իմ կյանքը: Ես ամուսնալուծվում եմ, քանի որ իմ կծու պղպեղի մածուկի տարայի կափարիչը չափազանց ամուր էր»,-եզրափակել է նա՝ խնդրելով Reddit-ի մյուս օգտատերերին կշռադատել իր որոշումը:
Բազմաթիվ օգտատերեր աջակցել են նրա ամուսնալուծության որոշմանը՝ համաձայնելով, որ նրա ուժեղ ամուսինը դա արել է միտումնավոր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 8 նոյեմբերի
Կարոտն օգտակար է սեքսի համար. գիտնականները բացահայտել են կրքոտ հարաբերությունների անսպասելի գաղտնիքը12:30, 8 նոյեմբերի
Հայկական ոճը դեմքերով. նորաձևության համարձակ լուծումներ, որոնք ձեզ կդարձնեն street style-ի աստղ10:30, 8 նոյեմբերի

09:00, 8 նոյեմբերի
Wine Scope. Ի՞նչ գինի եք դուք՝ ըստ կենդանակերպի նշանի, այս հանգստյան օրերին20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի
