Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Քորթնի Քարդաշյանը պատմել է իր վախերի մասին՝ կապված հեշտոցի «արտանկման» հետ ծննդաբերությունից հետո

15:23, 27 հունիսի

Քորթնի Քարդաշյանը տարօրինակ խոստովանություն է արել «The Kardashians» ռեալիթի-շոուի հերթական դրվագում, որը նկարահանվել է նրա չորրորդ երեխայի՝ Ռոկիի ծնվելուց հետո։

Դրվագում Քրիս Ջեները այցելում է աղջկան «Էմմիի» արարողության համար կերպարներ մշակելու գործընթացում, որտեղ պետք է ելույթ ունենա նրա ամուսինը՝ Թրեւիս Բարքերը։ Քորթնին մտավախություն ունի, որ կրծքով կերակրման գրաֆիկի պատճառով ինքը չի կարողանա դիտել ամուսնու ելույթը։  «Վերջին երկու ամիսներին ինձ դուր էր գալիս լինել տանը երեխայի հետ, եւ ես չեմ ուզում գնալ։ Ես սկսում եմ մի փոքր անհանգստանալ աշխարհ վերադառնալու հետ կապված»։

Այնուհետեւ նա պատմում է, որ վախենում է, որ իր հեշտոցը «արտանկում» կունենա չորրորդ երեխայից հետո։ Նրա խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել նրան խուսափել ակտիվ ֆիզիկական բեռնվածությունից մոտ վեց ամիս։ «Որպեսզի հեշտոցն անձենմխելի մնա»։

Պրոդյուսերը հարցնում է, թե ինչ է նշանակում «հեշտոցն անձեռնմխելի պահել»։ Քորթնին բացատրում է, որ կարող է պրոլապս տեղի ունենալ։ «Հեշտոցը կարող է դուրս ընկնել»։

Խոսքը հեշտոցի պատերի պրոլապսի մասին է, որի դեպքում «միզապարկը իջնում է իր սովորական դիրքից փոքր կոնքում եւ ճնշում գործադրում հեշտոցի պատի վրա»։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ կոնքի ստորին մասը դառնում է թույլ կամ եթե կոնքի ստորին մասի վրա չափից ուժեղ ճնշում է գործադրվում։ Դա կարող է տեղի ունենալ ժամանակի ընթացքում, հեշտոցային ծննդաբերությունների ժամանակ կամ քրոնիկական փորկապության, ուժեղ հազի կամ ծանրություն բարձրացնելու դեպքում»։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել