Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

5 փաստ ռեփեր Tyga-ի մասին, որը հուլիսի 28-ին ելույթ է ունենալու Երեւանում

12:03, 29 հունիսի

Ամերիկացի ռեփեր Tyga-ին հայ երկրպագուները շուտով հնարավորություն կունենան տեսնել Երեւանում։ Արտիստը հուլիսի 28-ին ելույթ կունենա Seven Visions, The Dvin's Music Hall-ում:

Ամերիկացի ռեփերը ուշադրություն է գրավում ոչ միայն իր հիթային ստեղծագործություններով, այլեւ՝ անձնական կյանքի մանրամասներով։ Արտիստը ժամանցային աշխարհում ճանաչում է ձեռք բերել շնորհիվ իր ինքնատիպ ոճի եւ երգացանկի, որոնցից, հատկապես, հայտնի են «Taste», «Rack City», «Ayy Macarena», «Loco Contigo» եւ «Freaky Deaky» սինգլները, որոնք, նույնպես, կհնչեն Երեւանում։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Համերգին ընդառաջ NEWS.am STYLE-ը հինգ հետաքրքիր փաստ է ներկայացմում ռեփերի մասին։ 

Tyga-ի իրական անունը Մայքլ Ռեյ Սթիվենսոն է․ Նա ծնվել է 1989 թ-ին՝ Կալիֆորնիայում։ Նրա բեմական անունը՝ Tyga-ն, բացվում է որպես՝ «Thank You God Always»/Միշտ շնորհակալ եմ քեզ, Աստված։ Այս կերպ նա ցանկացել է իր շնորհակալությունը հայտնել Աստծուն՝ երաժշտական ոլորտում իր հաջողությունների համար։ 

Tyga-ն թուլություն ունի շքեղ մեքենաների հանդեպ․ նա հայտնի է թանկարժեք ու հազվագյուտ ավտոմեքենաների իր հավաքածուով, որոնց շարքում կան Lamborghini, Rolls-Royce, եւ Ferrari։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Արտիստը նաեւ գործարար է․ Բացի երաժշտությունից ռեփերը զբաղվում է բիզնեսով։ Tygan ներդրումներ է կատարել մի շարք բիզնես նախագծերում, որոնցից են, օրինակ, վիրտուալ իրականության ընկերությունն ու առաքման ծառայությունը։  

Tyga-ն հանդիպել է Քարդաշյանների կրտսեր քրոջ՝ Քայլի Ջենների հետ․ 2015 թ-ին ռեփերը սկսեց հանդիպել Քայլի Ջենների հետ, սակայն նրանց հարաբերությունները խզվեցին՝ տարիքային տարբերության պատճառով։ Երբ նրանք սկսեցին հանդիպել, Քայլին 16 տարեկան էր, իսկ Կալիֆորնիայում չափահասության տարիքը 18-ն է։ Մինչ Ջենները, Tyga-ն 2011 թ-ին հանդիպում էր Բլեք Չայնայի հետ, որը 2016 թ-ին սկսեց հանդիպել Քայլիի ավագ եղբոր՝ Ռոբ Քարդաշյանի հետ։ 

Tyga-ն ճանաչվել է՝ որպես ոճի խորհրդանիշ․ նրա՝ ոճի հյուրահատուկ զգացողությունն ու թրենդային կերպարները նրան ճանաչում են բերել նորաձեւության ասպարեզում եւս՝ դարձնելով ոճի խորհրդանիշ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել