Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Սյուզաննայի հայտարարությունը, Սիրուշոյի ու Նազենիի «լուքերը», Սարիկ Անդրեասյանը՝ Հայաստանում. Instagram-ը՝ այս շաբաթ

15:23, 30 հունիսի

Սիրուշոն հանրությանը ներկայացրել է «Պռեգոմեշ»-ի նոր ականջօղերը, եւ հենց ինքն էլ լուսանկարվել է՝ դրանք ցուցադրելու համար: Ֆոտոշարքում Սիրուշոն կարմիր ուղիղ զգեստով է, որը լրացրել է կարմիր շրթներկով, բնական վարսահարդարմամբ ու արծաթյա զարդերով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sirusho (@sirushoofficial)

Նազենին յոգայի շտապելիս չի զլացել հետեւորդների հետ կիսվել վերելակային սելֆիով: Լուսանկարում 41-ամյա դերասանուհին հիասքանչ տեսք ունի՝ ամբողջական սպիտակ հանդերձանքով, որը կազմված է սպիտակ տոպից ու ամառային տաբատից: Կերպարը Նազենին լրացրել է խոշոր արեւային ակնոցով ու օրիգինալ պրինտով դեղին պայուսակով:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nazeni Hovhannisyan (@nazenihovhannisyan)

«Ամեն օր ինձ քերում- տանում եմ յոգայի, բայց դե ամենադժվար բանն է շոգին կարգապահ մնալը: Ասե՞ք...

Թռիչքներից էլ որ այտուցվում ես՝ միակ ելքը ակտիվ մարզումն է: Գիտեի՞ք, որ 15 օրվա մեջ նույն բանն անելը ձեւավորում է սովորություն:  Բայց դե լավ կլիներ, որ մի օրվա բաց թողածը մի ամիս մեր քթերից չգար...»,-իրեն բնորոշ հումորով գրել է դերասանուհին:

Սյուզաննա Մելքոնյանը հանդես է եկել անսպասելի հայտարարությամբ՝ նշելով, որ չի մասնակցելու Վիտեբսկում կայանալիք «Սլավյանսկի բազար» մրցույթին, որտեղ պետք է ներկայացներ Հայաստանը: Երգչուհին, սակայն, չի մանրամասնում պատճառը:

«Սիրելի՛  ընկերներ, շնորհակալ եմ հերթական անգամ կողքիս լինելու եւ ինձ հավատալու համար: Կլինեմ անկեղծ՝ հեշտ չէր գալ մի որոշման, որը մեկ րոպեում կջնջեր ամիսների կատարած աշխատանքը: Այո, մենք չենք մեկնում այս անգամ «Սլավյանսկի Բազար» մրցույթին, քանի որ իրավիճակը բավականին լուրջ է եւ պատասխանատու:

Երեկվանից ստացել եմ շատ նամակներ ՝ ոգեւորող , մխիթարող , ափսոսանքի, նաեւ՝ հպարտության:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձե՛զ ՝ այսքան գիտակից ու լավը լինելու համար:

Թող լինի խաղաղություն, մնացած ամեն բան առջեւում է»,-ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանին:

Հավելենք, որ մրցույթն այս տարի կանցկացվի հուլիսի 11-ից 14-ը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sarik Andreasyan (@sarik_andreasyan)

Մոսկվաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը կնոջ ու դստեր հետ այս շաբաթն անցկացրել է Հայաստանում: Ռեժիսորն Instagram-ում կիսվել է լուսանկարներով ու գրառմամբ:

«Երեւան կատարած մեր կարճատեւ այցը մոտեցավ ավարտին: Վաղը՝ կրկին աշխատանքի: Չկար մի վայր կամ հաստատություն, որտեղ մարդիկ մեզ չճանաչեին ու լավ խոսքեր չասեին: Այնքան ջերմ էր ու հաճելի, որ շուրջբոլորդ այդքան մեծ սրտով մարդիկ կան: Մեր ընտանիքը դա գնահատում է, եւ ես շատ հպարտ եմ, որ այսպիսի հարուստ ու հոգեւոր մշակույթի մի մասնիկն եմ: Շնորհակալ եմ, իմ Երեւան»,-գրել է Անդրեասյանը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել