Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Աշխարհի ամենահարուստ մարդու բուռն անձնական կյանքը. Իլոն Մասկի 12 երեխաները, բազմաթիվ կանայք ու ընկերուհիները

23:34, 1 հուլիսի

Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, ոչ միայն ոչ ավանդական մոտեցում ունի բիզնեսին, այլեւ անձնական կյանքին, գրում է Telegraph-ը։

Այս տարի Մասկը կրկին հայր է դարձել։ Սա նրա 12-րդ երեխան է եւ երրորդը՝ Սիոբհան Զիլիսայի հետ, ով աշխատում է նրան պատկանող ուղեղի իմպլանտների Neuralink ընկերությունում: Երեխայի սեռը եւ ծննդյան ամսաթիվը հայտնի չեն։ Սակայն Մասկը նշել է, որ չի թաքցնում դա, սակայն այս հարցի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն տարածելը տարօրինակ կլիներ։

Մասկը դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ հեղափոխելով մի քանի տարբեր ոլորտներ՝ առցանց վճարումներ (PayPal), տիեզերական տրանսպորտ (SpaceX) և մեքենաներ (Tesla): Այնուհետեւ նա 44 միլիարդ դոլարով գնեց Twitter-ը, իսկ հաջորդը նրա ցուցակում ուղեղի իմպլանտներն էին: Կարող է թվալ, թե նա չափազանց զբաղված է հրթիռներ տիեզերք ուղարկելով եւ լիթիումի մարտկոցներ ուսումնասիրելով, որպեսզի կարողանա հարաբերություններ ստեղծել, սակայն Մասկի ձեռնարկատիրական հաղթանակը համընկել է տպավորիչ, եթե ոչ արդյունավետ, անձնական կյանքի հետ:

Միլիարդատերը ծնելիության բարձրացման ջերմեռանդ կողմնակից է. «Ցածր պտղաբերության պատճառով բնակչության փլուզումը շատ ավելի մեծ վտանգ է ներկայացնում քաղաքակրթության համար, քան գլոբալ տաքացումը», -հայտարարել է նա: Եվ ոչ ոք չի կարող նրան մեղադրել իր պարտականությունը չկատարելու մեջ։

Մասկի առաջին հայտնի ընկերուհին Ջենիֆեր Գվինն էր, ում հետ նա հանդիպել է մոտ մեկ տարի՝ 1990-ականների կեսերին, երբ նրանք Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներ էին: Նա ասում է, որ թեեւ հիացած էր աղջկա «հանգիստ էներգիայով», նա «այնքան էլ լավ չէր վերաբերվում» հեռահար հարաբերություններին:

2022 թվականին Ջենիֆերը, ընդհանուր առմամբ 165,000 դոլարով, աճուրդի հանեց իրենց համատեղ լուսանկարները եւ այլ իրեր, այդ թվում՝ վզնոցը, որը Մասկը նվիրել էր իրեն՝ նշելով, որ հիացմունքով է հիշում իրենց՝ միասին անցկացրած ժամանակը:

Նրա հաջորդ լուրջ հարաբերություններն ու առաջին ամուսնությունն այդքան էլ երջանիկ չեն ավարտվել։ Մասկը Ջասթին Ուիլսոնի հետ ծանոթացել է Օնտարիոյի համալսարանում։ Ավելի ուշ վերջինը հիշել է, որ Մասկն առաջին անգամ իրեն հրավիրել է պաղպաղակ ուտելու։ Նա սկզբում ասել է՝ այո, բայց հետո մտափոխվել է, սակայն Մասկն, այնուամենայնիվ, համառ է գտնվել: «Նա այն անձնավորությունը չէ, ով ընդունում է «ոչ» պատասխանը»,-ասել է Ուիլսոնը: Նրանք ամուսնացել են 2000 թվականին։ 

Մասկը եւ Ուիլսոնը 2002 թվականին որդի են ունեցել՝ Նեւադային, ով մահացել է ընդամենը 10 շաբաթ անց։ Զույգը եւս հինգ երեխա է ունեցել՝ երկվորյակներ Գրիֆինն ու Վիվիանը (2002 թվականին) եւ եռյակներ՝ Քայը, Սաքսոնը եւ Դամիանը (2006 թվականին)։ Սակայն 2008 թ-ին զույգն ամուսնալուծվել է:

Ամուսնալուծության դիմում ներկայացնելուց ընդամենը վեց շաբաթ անց Մասկը նախկին կնոջն ասաց, որ նշանվել է բրիտանացի դերասանուհի Թալուլա Ռայլիի հետ։ Նրանք ամուսնացել են Դորնոխի տաճարում՝ 2010 թվականին։ 2012-ին նրանք ամուսնալուծվեցին, բայց հաջորդ տարի նորից միացան ու ամուսնացան։

Բացատրելով կրկնակի ամուսնությունը՝ Ռայլին ասել է, որ «հիմարություն էր միասին լինել առանց ամուսնանալու»։ Ամուսնությունը, սակայն, երկար չտեւեց. Մասկը ամուսնալուծության հայց ներկայացրեց 2014 թվականին, սակայն հետ վերցրեց միջնորդությունը։ Ռայլին ամուսնալուծության դիմեց 2016 թ-ին։

2017 թվականի ապրիլին հայտնի դարձավ, որ Մասկը հանդիպում է դերասանուհի Էմբեր Հերդի հետ, ով վերջերս էր բաժանվել Ջոնի Դեփից։ Խոսակցություններ կային, որ զույգն ավելի վաղուց էր հանդիպում։ Սակայն հաջորդ տարվա փետրվարին նրանք բաժանվեցին։ Ինչպես Ռայլիի դեպքում, նրանք կարծես ընկերներ են մնացել:

Այնուհետեւ մամուլի ուշադրությունը գրավեցին Մասկի հարաբերությունները կանադացի երգչուհի Գրայմսի հետ, իսկական անունը՝ Քլեր Բաուչեր։ Նրանք առաջին անգամ միասին լուսանկարվել են 2018 թվականին՝ Met Gala-ի ժամանակ։ 

Երկու տարի անց նրանք որդի ունեցան, որին անվանեցին X Æ A-12 կամ կարճ՝ X։ Նա հետագայում նաեւ այսպես կոչեց Twitter-ը՝ դրա ռեբրենդինգից հետո: Թեեւ զույգը բաժանվել է 2021 թվականի ամռանը, նրանք փոխնակ մոր միջոցով եւս երկու երեխա են ունեցել։

Մասկը, ըստ երեւույթին, լավ հարաբերություններ է պահպանում իր նախկինների մեծ մասի հետ, այնուամենայնիվ հաղորդումները ցույց են տալիս, որ նա լարված հարաբերություններ է ունեցել իր երեխաներից առնվազն մեկի հետ:

2022 թվականին նրա տրանսգենդեր դուստրը՝ Քսավիերը, դիմել է իր անունը Խավիեր Ալեքսանդրից Վիվիան Ջեննա փոխելու համար՝ ասելով, որ այլեւս չի ցանկանում «կենսաբանական հոր հետ կապ ունենալ որեւէ ձեւով»: Մասկը չի մեկնաբանել այդ քայլը։

Միեւնույն ժամանակ, Մասկի հետաքրքրությունը պրոնատալիստական ​​շարժման նկատմամբ աճում էր նրա ընտանիքի հետ միասին: Խումբը, որում գերակշռում են տեխնոլոգներն ու պահպանողականները, ասում է, որ ծնելիության մակարդակի անկումն ամբողջ աշխարհում կբերի նրան, որ ապագայում բավական քանակությամբ աշխատունակ մարդիկ չեն լինի, որոնք կկարողանան աջակցել եւ խնամել տարեց մարդկանց: OpenAI-ի ղեկավար Սեմ Ալթմանը նույնպես անհանգստություն է հայտնել պտղաբերության վերաբերյալ եւ ասել, որ ինքն ինքը ծրագրում է մեծ ընտանիք ունենալ։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել