Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Forbes-ը դարձել քննադատության թիրախ «Բրիջերթոնների» մասին հոդվածի պատճառով

15:17, 3 հուլիսի

Forbes-ը ենթարկվել է խիստ քննադատության «Բրիջերթոններ» սերիալի երկու կերպարների մասին հոդվածի հրապարակման պատճառով։ Հոդվածում նշվել է, որ աշխարհը «դեռ պատրաստ չէ էկրանին տեսնել մարմնի կառուցվածքի տարբեր ձեւեր ունեցող երկու մարդկանց սիրավեպը»։

Հոդվածը, որը գրել է Վիրջի Թովարը՝ «քաշի խնդիրների գծով առաջատար փարձագետը», կենտրոնացել է Պենելոպա Ֆեզերինգթոնի (դերակատար՝ Նիկոլա Քոֆլան) եւ Քոլին Բրիջերթոնի (Լյուք Նյութոն) հարաբերությունների վրա։

Հեղինակի կարծիքով՝ երկու կերպարների միջեւ էկրանային հարաբերությունները «խախտում են ռոմանտիկ սյուժեի պայմանականությունները», ըստ երեւույթին այն պատճառով, որ Նիկոլան «ավելի խոշոր է», քան Լյուքը։

Սակայն «mixed-weight romance» արտահայտությունը (սիրավեպ մարմնի տարբեր կառուցվածք ունեցող մարդկանց միջեւ) առաջացրել է ընթերցողների սուր արձագանքը, շատերը հարցնում են, թե ինչու էր առհասարակ անհրաժեշտ ուշադրություն գրավել հերոսների քաշի վրա։ Սերիալի երկրպագուները X սոցցանցում քննադատել են հեղինակին եւ պարբերականին՝ ծաղրելով այդ ձեւակերպման օգտագործումը։

Ոմանք հարց են տվել, թե ինչու «Բրիջերթոնների» վերջին զույգն օգտագործվել է որպես «mixed-weight romance» սիրավեպի օրինակ, իսկ մյուսները հետաքրքրվել են, թե ինչու հոդվածներ չեն գրվել ավելի խոշոր տղամարդկանց մասին, որոնք հանդիպում են նիհար կանանց հետ ֆիլմերի սերիալներում։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել