Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

Լիանա Վանոյանի հերթական էքստրավագանտ կերպարը՝ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո»-ում

19:00, 5 հուլիսի

Ռեժիսոր Ելենա Արշակյանն ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանը համատեղ նոր ֆիլմ են նկարում՝ «Նոր տարվա կինո»․ ֆիլմն ամանորյա պատմություն է, որի նկարահանումները սկսվել են հունիսի 7-ից եւ ընթանալու են մինչեւ աշուն։ Ֆիլմում հեռուստադիտողը կտեսնի մի շարք հետաքրքիր ու կոլորիտային կերպարների, որոնք առաջին հայացքից, գուցե, ծիծաղ առաջացնեն, բայց ինչպես հուշում են ռեժիսորն ու դերասանները, ամանորյա այս պատմությունն իրականում ավելի խորը իմաստ ունի․ այն կոչ է անում հավատալ երազանքին, եւ պայքարել նաեւ դիմացինի երազանքի համար, որը կարող է երբեմն ավելի գլոբալ ու կարեւոր լինել, քան անձնական ամբիցիաները։ 

0b2296e8-1e24-49af-b304-62093276dae5.jpg (62 KB)

NEWS.am STYLE-ը ներկա է եղել ֆիլմի նկարահանման օրերից մեկին, որտեղ դերասանուհի Լիանա Վանոյանին «հայտնաբերեցինք» իրեն հատուկ հումորային, բայց, միեւնույն ժամանակ, տարբերվող կերպարով։ Նրա հերոսուհու անունը Փիրուզ է, ժամանել է Անապայից, սիրում է ճոխ ապրելակերպ եւ «հարուստ» ու վառ հագուստ, բայց ինչպես փաստում է դերասանուհին՝ իր հերոսուհին ֆիլմի ընթացքում կզարմացնի նաեւ փոփոխությամբ։ Սա Լիանայի առաջին դերն է գեղարվեստական ֆիլմում, բայց միջավայրին ու կերպարին վաղուց հարմարվել է։ 

37a917fb-dc45-429f-a1b2-ca53da3e9e02.jpg (63 KB)

«Ելենա Արշակյանի հետ առաջին անգամ չէ, որ աշխատում ենք, եւ երբ նա պատմում էր այս ֆիլմի մասին, ես տեսա նրա ոգեւորությունը․ որքան էլ սա, առաջին հերթին, կատակերգություն թվա, իրականում այն ավելի խորը մեսիջ ունի, դրա համար ես այստեղ եմ ու սիրով աշխատում եմ»,-պատմեց Լիանան՝ հույս հայտնելով, որ հանդիսատեսը եւս կհասկանա այն կարեւոր գաղափարը, որն ամբողջ թիմով փորձում են տեղ հասցնել: 

Ինչ վերաբերում է հերոսուհուն՝ Փիրուզը հավաքական կերպար է, սակայն Լիանան դեռեւս շատ փակագծեր չի բացում։ 

278c5edc-4bcd-4987-aa73-6ead752e83a8.jpg (87 KB)

«Սիրում եմ այս կերպարը, թեեւ մի փոքր դժվար է տրվում, որովհետեւ իմ առանձին ստեղծագործական կյանքում այս կերպարները շատ են, բայց այս մեկն ամենաբարդն էր այն տեսանկյունից, որ ոչ մեկին նման չլինի, հենց այս ֆիլմի համար լինի, որ ոչ ոքին չնեղացնենք, որովհետեւ շատերը կարող են հերոսներին ինչ-որ մարդկանց նմանեցնել եւ մտածել, թե մենք վատ ենք վերաբերվում նրանց, բայց այդպես չէ. տեսակ է՝ բավականին գունավոր ու կոլորիտային, եւ շատ կարեւոր գործողությամբ»: 

eaaa8113-5465-47be-aa63-7ea622f15822.jpg (67 KB)

Դերասանուհու խոսքով՝ նկարահանումներն իրեն հեշտ են տրվում, բարդությունը հիմնականում պայմանավորված է լինում եղանակով կամ տեխնիկական գործոններով, «բայց, փառք Աստծո, ամեն բան լավ է ընթանում, որովհետեւ թիմը շատ պրոֆեսիոնալ է, շատ հոգատար է, մենք այստեղ մեզ շատ լավ ենք զգում: Լինում են նաեւ զավեշտալի դեպքեր: Օրինակ՝ կարող ես անդադար փորձել, հետո տեքստդ մոռանալ, անսպասելի պահի մեկը հայտնվի… Մի թիմում, որտեղ առաջինը ընկերասիրությունն է, հումորը, իրար սիրելը, այդտեղ զավեշտ միշտ կարող է լինել, երեւի իմ «ադեկվատ» տեսքը ձեզ ասում է այդ մասին (ծիծաղում է)»:

bdf56237-a7a1-4511-b913-43539b9f8ace.jpg (94 KB)

Վերադառնալով ֆիլմի ասելիքին՝ Լիանան հավելեց,-«Ես կցանկանայի, որ հանդիսատեսը դուրս գար դահլիճից՝ իսկապես կրելով այն մեսիջը, որ շատ հաճախ, երբ կատարվում է դիմացինի երազանքը, դա ավելի կարեւոր է, քան մեր անձնականը, որովհետեւ դիմացինի երազանքը, գուցե, ավելի գլոբալ լինի, քան մեր անձնական ամբիցիոզ երազանքները: Սա բավական փխրուն թեմա է ինձ համար, բայց ես կուզեմ, որ մեր բոլորի երազանքը՝ այն, որի մասին խոսում ենք, իրականություն դառնա»:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել