Եգոր Գլումով. Այժմ սեփական հիմարությունը ցույց տալու ավելի շատ հնարավորություններ կան

Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

Կապանի միջազգային երաժշտական փառատոնը` «Կարաս Գինիների» կողմից կազմակերպված հատուկ հյուրասիրություններով

17:54, 5 հուլիսի

Երեկ մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը, որն արդեն երկրորդ տարի է, ինչ համախմբում է մի շարք հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների և համույթների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Փառատոնի շրջանակում՝ հուլիսի 4-ից 18-ը սպասվում է շատ հագեցած ծրագիր՝ համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և վարպետության դասեր, Ստրադիվարիուս և Գվարների դել Ջիեզու ջութակների բացառիկ ցուցահանդես։

257e492e-5152-42b8-aad5-de3ff0371ac9.jpg (76 KB)

9f24ce42-6961-4908-b38d-6af04cd88fe2.jpg (44 KB)

Այս տարվա նոր անունների շարքում են դաշնակահար Ժուլիեն Լիբերը՝ Բելգիայից, ջութակահար Էլլի Սուն՝ Միացյալ Թագավորությունից, թավջութակահար Դենիս Սևերինը՝ Շվեյցարիայից, կոնտրաբասիստ Նազարեթ Քյուրքչյանն՝ Իսպանիայից, թավջութակահար Միքայել Հախնազարյանը՝ Գերմանիայից, երաժիշտ Մարիուս Պրեդան՝ Հունգարիայից, երգեհոնահար Իրինա Ռոզանովան՝ Ռուսաստանից, ջազ երաժիշտ Արթուր Սաթյանը և այլն։ Փառատոնը կամփոփվի հունգարական «Ռոբի Լակատոշ ու ընկերներ» անսամբլի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ փակման համերգով: Կատարումներով և վարպետության դասերով նաև հանդես կգան փառատոնի՝ անցյալ տարվա մեկնարկից ի վեր ակտիվ ներգրավվածություն ցուցաբերած անվանի երաժիշտներ, այդ թվում Մարիաննա Շիրինյանը, Հայկ Մելիքյանը, Աննա Սարկիսովան, Լիանա Ալեքսանյանը, Անդրեյ Գրիդչուկը, Հրաչյա Ավանեսյանը և այլք։  

d27eef53-d3a2-4059-bddf-287200f5a639.jpg (98 KB)

Կապանի միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր, բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանն ասում է․ «Կապանը, հիրավի, մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է։ Մեր փառատոնը յուրահատուկ է մի քանի հանգամանքներով, և, առաջին հերթին, որ այն նախաձեռնվել է և իրականցվում է հենց երաժիշտների կողմից։ Կցանկանայինք տեսնել նմանատիպ նախաձեռնություններ նաև Հայաստանի այլ մարզերում՝ հասանելի դարձնելով բարձր արվեստը մեր հանրության համար և տալով ճանաչողական ու զարգացման հնարավորություն երիտասարդ տաղանդներին»:

01ef1c7e-6e89-40a0-9ff2-57e7637e031c.jpg (58 KB)

Փառատոնը ուղեկցվում է հայկական գինեգործության վերածննդի առաջամարտիկ «Կարաս Գինիների» կողմից կազմակերպված հատուկ հյուրասիրություններով: «Կարաս» գինեգործարանը հպարտորեն աջակցում է նախագծին՝ իր հերթին հաջողությամբ ներկայացնելով հայկական գինին ու Հայաստանի Արարատյան դաշտավայրի յուրահատուկ տերուարը՝ դասական երաժշտության ներքո։

7d7229e0-c339-41a9-aa98-4578fc7dc661.jpg (69 KB)

««Կարաս Գինիները» շարունակական կերպով աջակցում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը միտված միջոցառումներին: Կապանի միջազգային երաժշտական փառատոնը հիանալի առիթ է, որպեսզի աշխարհահռչակ երաժիշտները համախմբվեն Կապան քաղաքում՝ լավագույն երաժշտության և լավագույն հայկական գինու շուրջ, կազմակերպեն աշխատարաններ՝ փոխանցելով իրանց փորձը միմյանց ու մեր երիտասարդ երաժիշտներին: 

fb5329e7-7ed4-4455-91db-c1859d6995f1.jpg (84 KB)

Նման միջոցառումների շարունակականությունը շատ կարևոր է բոլոր տեսանկյուններից, և «Կարաս»-ն իր վրա հանձնարարություն է վերցնում միշտ լինել նման կարևոր, գեղեցիկ, համայքներ զարգացնող նախածերի կողքին»,-նշում է «Կարաս Գինիների» շուկայավարության և վաճառքների տնօրեն Վարդգես Հովեյանը:

152544e8-aec0-47cc-99ea-bf3d0a83e907.jpg (70 KB)

97d61f7a-c642-4a97-a65b-e6c94e321308.jpg (129 KB)

e575eb81-6f1a-4948-9190-4e00d753da06.jpg (42 KB)

a6fb49c4-6446-4e80-b9ac-c9fde725bb35.jpg (51 KB)

83d1f818-c7fe-4224-8729-7f61bb2aac62.jpg (80 KB)

d90fd076-9b6c-4931-b0f3-a6910d51c7c9.jpg (70 KB)

94064c67-1326-438c-bf9b-5734e4b21751.jpg (69 KB)

c779a679-e60f-4190-8641-1f067e41d3e6.jpg (69 KB)


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել