Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Ո՞րն է 18 տարի «աշխարհի ամենահարուստ մարդը» համարվող Բիլ Գեյթսի հաջողության գաղտնիքը

23:26, 3 հուլիսի

Microsoft-ի համահիմնադիր և տեխնոլոգիական ինդուստրիայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Բիլ Գեյթսը, հայտնի է իր գործարար հմտությամբ և ֆինանսական կառավարման  ուրույն մոտեցմամբ: Քոլեջը թողնելուց հետո 19-ամյա Գեյթսը Փոլ Ալենի հետ համատեղ հիմնադրեց Microsoft-ը՝ փոքր ստարտափից այն վերածելով համաշխարհային տեխնոլոգիական հսկայի:

Գեյթսը 1995-2017 թվականներին գերիշխում էր Forbes հեղինակավոր հանդեսի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում՝ իր 23 տարիներից 18-ը գլխավորելով վարկանիշային աղյուսակը: Այդ աննախադեպ մրցավազքը՝ ի հեճուկս շուկայի ցնցումների և տնտեսական վայրիվերումնների, վկայում է հարստություն  կուտակելու, ունեցվածքը պահպանելու և երկարաժամկետ հեռանկարում այն բազմապատկելու Գեյթսի  ունակության մասին:

Գեյթսի ֆինանսական փիլիսոփայության հիմքում, ընկած է թվացյալ իրարամերժ դասը, որին  2021 թվականին CNBC-ի իր հոդվածում անդրադարձել է հոգեբան Մորգան Հաուսելը.

«Խնայեք հոռետեսի պես, ներդրումներ արեք լավատեսի պես»: Այս սկզբունքն արտացոլում է կապիտալի կառավարման նկատմամբ նրա հավասարակշռված մոտեցումը, որն էլ հենց Գեյթսի  հաջողության հիմնաքարն է:

Խնայողությունների ննկատմամբ Գեյթսի հոռետեսական մոտեցումը ցույց է տալիս Microsoft-ի սկզբնական շրջանում նրա կիրառած գործելաոճը: Նա պնդում էր, որ բանկում միշտ պետք է բավականաչափ գումար լինի, որպեսզի ընկերությունը կարողանա աշխատել տարին 12 ամիս, նույնիսկ երբ եկամուտները զրոյի հասնեն: Այս պահպանողական ռազմավարությունն ապահովեց Microsoft-ի գոյատևումը պոտենցիալ տնտեսական անկումների ժամանակ և աճի ամուր հիմք ապահովեց նրան:

Հարցազրույցներից մեկում Գեյթսն արտահայտել է իր մտահոգությունները և պարզաբանել կանխիկի մշտական պահուստի դրդապատճառները։ «Ես միշտ անհանգստանում էի, քանի որ ինձ մոտ աշխատող մարդիկ ինձնից մեծ էին և երեխաներ ունեին, և ես միշտ մտածում էի. «Բա որ հանկարծ աշխատավարձ չտա՞ն: Կկարողանա՞մ աշխատավարձը վճարել»։

Խնայողության հարցում պահպանելով հոռետեսական տրամադրվածությունը, Գեյթսը միաժամանակ հանդես էր գալիս ներդրումների հանդեպ լավատեսությամբ: Նա հավատում էր շուկաների և տեխնոլոգիաների երկարաժամկետ ներուժին, համարձակ խաղադրույքներ կատարում, որոնք, ի վերջո, արդյունք տվեցին: Այս լավատեսական հեռանկարը խթան դարձավ Microsoft-ի նորարարության ու ընդլայնման համար, ինչն էապես նպաստեց տեխնոլոգիական ոլորտում նրա գերակայությանը:

Մորգան Հաուսելի համոզմամբ՝ Գեյթսի մոտեցումը հիմնված է շուկայի հարաճուն զարգացման խոր ըմբռնման վրա։ Ըստ նրա՝ ընդհանուր միտումը երկարաժամկետ առաջընթացն է, իսկ կարճաժամկետ ձախողումներն անխուսափելի են։ Պատրաստվելով անհետաձգելի  մարտահրավերներին (հոռետեսի տեսաանկյուն)՝ միաժամանակ պահպանելով ապագա աճի նկատմամբ վստահությունը (լավատեսի տեսանկյուն), Գեյթսը կայուն հաջողության աստղային ռազմավարություն ստեղծեց:

Բիլ Գեյթսի ֆինանսական փիլիսոփայությունն արժեքավոր դաս է զգուշավորության ու հավակնուտության միջև հավասարակշռություն մտցնելու համար: Այս հավասարակշռված ռազմավարությունը, որը հաջողությամբ ապացուցել են աշխարհի որոշ բիզնես առաջնորդները,  կայուն ֆինանսական կայունության և աճի հասնելու ճանապարհային քարտեզ է ապահովում:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել