Կատարյալ կազմվածք ունենալ, չի նշանակում պարտադիր լինել նիհար, ասում է սննդաբան Լիլիթ Բասյանը, որը երկար տարիներ է, ինչ օգնում է մարդկանց ունենալ առողջ ու գեղեցիկ մարմին: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայտնի սննդաբանը խոսել է առողջ մարմին ունենալու գաղտնիքներից՝ սահմանելով այն 3 կարեւոր քայլերը, որոնք պետք է պահպանել, եթե ցանկանում ենք լինել ոչ միայն գեղեցիկ, այլեւ առողջ:
«Ինձ համար կատարյալ մարմինը նիհարությունը չէ, այլ ձիգ մարմինն է՝ առանց ավելորդ ճարպի: Հաճախ մարդիկ իդեալական մարմինը շփոթում են նիհար լինելու հետ: Երբեմն նկատում եմ, որ աղջիկները տանջում են իրենց քաղցած մնալով, որպեսզի հասնեն որոշակի քաշի, բայց կողքից չեն տեսնում իրենց:

Սպորտի միջոցով եւս, իհարկե, հնարավոր է ձեռք բերել գեղեցիկ մարմին, բայց ոչ՝ սպորտային: Դա կախված է ցանկացած մարդու նախասիրությունից, յուրաքանչյուրն ինքն է ընտրում, թե ինչ մարմին է ցանկանում ունենալ՝ ձիգ, թե պարզապես առանց ավելորդ քաշի»,-ասում է Լիլիթը:

Վերջին տարիներին սննդաբանը Հայաստանում բավական տարածված դարձրեց սեւ հացի օգտագործումը: Նա շտապում է շեշտել, որ հացի սեւ երանգը ոչ թե սննդին նորաձեւ կամ յուրահատուկ երանգ փոխանցելու համար է արվել, այլ պայմանավորված է առողջական գործոնով:

«Մեր արտադրությունը հիմնված է ակտիվացված ածխածնի վրա: Ուզում եմ միանգամից նշել, որ դա բնական ներծծող է՝ գունավորիչ չէ, ամեն ինչ բնական հումք ունի: Ակտիվացված ածխածնի շնորհիվ օրգանիզմից դուրս են գալիս բոլոր տոքսինները: Այն ներծծում է այդ տոքսիններն ու դուրս է հանում օրգանիզմից: Բացի այդ, իմ արտադրած հացն ու ամբողջ տեսականին ես ստեղծել եմ, որպեսզի մարդիկ դրանք օգտագործելով՝ կարողանան բարելավել իրենց մարսողական համակարգը: Իմ արտադրանքն ամբողջությամբ հիմնված է ակտիվացված ածխածնի վրա, եւ այն ոչ մի դեպքում գույն հաղորդելու միտում չունի: Ես որպես սննդաբան՝ ստեղծել եմ իմ բաղադրությունը, որն այսօր մեծ պահանջարկ ունի, ու շատերն արդեն սկսել են, նույնիսկ, կրկնօրինակել դա:
Շատ մարդիկ այսօր ունեն մարսողության հետ կապված խնդիրներ, եւ ես իմ արտադրանքը ստեղծել եմ ոչ միայն այն նպատակով, որ մարդիկ նիհարեն, այլեւ որ առողջ լինեն: Այն, ինչ ուտում ենք, անդրադառնում է մեր առողջության վրա»,-ընդգծում է սննդաբանը:

3 քայլ դեպի առողջ ու գեղեցիկ մարմին
Քայլ 1. Բաց մի թողեք նախաճշը.
«Պետք է օրվա ընթացքում մի քանի անգամ սնվել: Անպայման առավոտը սկսեք նախաճաշով: Այն պարտադիր է առավոտյան, քանի որ նպաստում է նյութափոխանակությանը:
Քայլ 2. Քնից երեք ժամ առաջ մի սնվեք.
«Ցանկալի է, որ վերջին սնունդը միայն սպիտակուցներ եւ ցելյուլոզա պարունակի»:
Քայլ 3. Մի մոռացեք ջուր խմել.
«Ջուրը անհրաաժեշտ է մեր օրգանիզմին: Մարդիկ պետք է սովորեն նորմալ քանակությամբ ջուր խմել, որը չպետք է լինի օրվա ընթացքում 1 լիտրից պակաս»:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Լիլիթ Բասյանի ինստագրամյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:15, 11 նոյեմբերի
18-րդ անգամ իրականություն դարձավ Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը16:25, 11 նոյեմբերի
Թանկարժեք բույրեր՝ մատչելի գնով. Zara-ն թողարկել է YSL-ի, Baccarat Rouge-ի և Tom Ford-ի պաշտամունքային օծանելիքների բյուջետային տարբերակները15:40, 11 նոյեմբերի
Maserati-ն Դուբայում կկառուցի 1.1 մլրդ դոլարանոց կղզի. 849 շքեղ բնակարան, մասնավոր լողափեր և մեկ անսպասելի մանրուք15:15, 11 նոյեմբերի
4 մլն դոլարի շքեղություն և չորս շաբաթ ծովում. Mercedes-Maybach-ը ստեղծում է լողացող ակումբ էլիտայի համար14:43, 11 նոյեմբերի
Max Mara-ն որոշել է կանանց հագցնել ամեն օր. նորաձևության հսկան թողարկել է նոր ապրանքանիշ՝ մինչև 465 դոլար գներով14:16, 11 նոյեմբերի
«Մարդիկ միևնույն է՝ կհարձակվեն ձեզ վրա. Կասեն՝ շատ նիհար եք կամ շատ գեր». Ֆլորենս Պյուն բացահայտ խոսել է իր արտաքին տեսքի հետ կապված ծաղրի մասին13:26, 11 նոյեմբերի
Dove-ը պաշտամունքային օճառը վերածել է սահմանափակ թողարկման օծանելիքի12:28, 11 նոյեմբերի
Սառա Փոլսոնը Քիմ Քարդաշյանին խորհուրդներ է տվել նրա ամենասկանդալային ներքնազգեստի վերաբերյալ12:12, 11 նոյեմբերի
«Սեքսով և ուշադրությամբ տարված». Դասթին Հոֆմանը անկեղծորեն պատմել է իր՝ որպես կնամոլի համբավի մասին11:38, 11 նոյեմբերի
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով11:17, 11 նոյեմբերի
Ընկերը լքել է նրան, իսկ սերիալի աստղերը նրան հիմար են անվանել. պատահական հանդիպումը TikTok-ի հիթ է դարձել10:30, 11 նոյեմբերի
