Սոսո Պավլիաշվիլի. Արհեստական բանականությունը նեռի նմանակն է

Սոսո Պավլիաշվիլիի 60-ամյակը Հայաստանում. տոնական երեկո աստղերի հետ

Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Ալսուն իր նախկին ամուսնու ենթադրյալ սիրուհու հետ «հաշիվներ է պարզում» սոցիալական ցանցերի միջոցով

13:15, 1 հուլիսի

Ալսուն մեկնաբանել է վերջերս տեղի ունեցած միջադեպը՝ կապված Անաստասիա Ռեշետկային ուղղված իր հայտարարության հետ, որը ռուսական լրատվամիջոցներն անվանում են ամուսնուց՝ Յան Աբրամովից բաժանվելու պատճառը։

«Ի զարմանս ինձ, ոչ բոլորն են ճիշտ հասկացել «ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող աղջկա» մասին իմ արտահայտությունը»,- գրել է Ալսուն սոցցանցերում։

Նրա խոսքով, ուղիղ հարցով իրեն անակնկալի են բերել. «Իհարկե, ես խոսում էի ցածր սոցիալական պատասխանատվություն ունեցող աղջկա մասին։ Այս մարդկանց անվանում են նաև ամենահին մասնագիտության ներկայացուցիչներ։ Հուսով եմ, որ հիմա պարզ է», - նշել է Ալսուն:

Երգչուհին հավելել է, որ ինքը լռել է «լաթի պես», բայց նույնիսկ իր նմաններն ունեն իրենց համբերության սահմանը։ «Ես չեմ սիրում սուտը, չեմ սիրում կեղծավորությունը: Իրերը պետք է կոչել իրենց ճիշտ անուններով։ Ֆու, ես դրանով իր համար գովազդ եմ արել: Բիզնեսը կծաղկի, պարզապես խնդրում եմ, մի մոռացեք հարկերը վճարել», - խորհուրդ է տվել երգչուհին։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ալսուն պաշտոնապես ամուսնալուծության հայց է ներկայացրել ամուսնուց՝ Յան Աբրամովից։ Միևնույն ժամանակ, համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Յանին տեսել են մի քանի տարի առաջ ուղղաթիռով էքսկուրսիայի ժամանակ Տիմատիի նախկին սիրեկան Անաստասիա Ռեշետովայի հետ:

Այնուհետև Անաստասիա Ռեշետովան հարցազրույց է տվել, որտեղ հայտարարել է, որ իր համար անընդունելի են ռոմանտիկ հարաբերությունները ամուսնացած տղամարդկանց հետ։ Սրան հանկարծ արձագանքել է երգչուհի Ալսուն. Նա կարճ, բայց հակիրճ մեկնաբանություն է թողել. «Նա ստում է»: Դրանից հետո պարզ դարձավ, որ Ալսուն գիտեր Ռեշետովայի և նրա ամուսնու սիրավեպի մասին։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել