Stylish Faces. Հնարքներ՝ Հայկ Freestyle-ից. «Ռեկորդ եմ ուզում գրանցել Գինեսում»

Սոսո Պավլիաշվիլին իր 60-ամյակը նշելու առթիվ ժամանել է Երեւան (ՈւՂԻՂ)

Լալա Մնացականյանի հոգեհանգստի արարողությունը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում (ՈւՂԻՂ)

«Կապ» մշակույթի և մարդկանց միջև

Հումորը հաղթահարելու մեխանիզմներից մեկն է, որը եթե չանես կգժվես. Նարեկ Մարգարյան

Համլետ. նոր հայացք դասական դրամային

Այնքան ճշմարտություններ ասվեցին այդ օրը, որ ծրագիրը փակեցին. Արթուր Բախտամյան

Գունավոր մարդիկ, բարձր տրամադրություն. Գույների փառատոնը՝ Երեւանում

Football Fest. մրցույթներ, չելենջներ ու մարտահրավերներ

Երևանում պաշտոնապես բացվեց Armflix-ի գրասենյակը

Էսօր քշել չկա, էսօր գինու փառատոն ա

Տոտալ դրամա Երեւանում

«Ազգային երգիչ 2»-ի մեծ համերգը, Սամվելի նոր երգը, ու մասնակիցներն՝ իրենց նոր բենդի մասին (VIDEO)

Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աշխարհի ամենահարուստ մարդն աշխատում է օրական 24 ժամ. երբ քնում է՝ նոր գաղափարներ է տեսնում երազում

19:33, 27 հունիսի

LVMH կոնգլոմերատի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն մի անգամ ասել է. «Քանի դեռ չեմ դարձել աշխարհի ամենահարուստ մարդը, իսկապես երջանիկ լինել չեմ կարող»։ Ի ուրախություն Առնոյի՝ 200 մլրդ դոլար սեփական կաիպտալը նրան թույլ է տվել հաճախ վայելել այդ տիտղոսը՝ այն կիսելով Իլոն Մասկի եւ Ջեֆ Բեզոսի հետ։ Առնոն ասում է, որ հենց ամենօրյա ուրախություններն են գոտեպնդում նրան երկարատեւ աշխատանքային օրերի ընթացքում, որոնք հաճախ տեւում են առավոտվա 8-ից մինչեւ երեկոյան 8.30-ը։

«Ամեն առավոտ ես երջանիկ եմ զգում այստեղ գալով»,- ասել է Առնոն Bloomberg-ի հետ հարցազրույցում։

75-ամյա գլխավոր տնօրենը հաճախ օրն սկսում է դասական երաժշտությամբ, իսկ շաբաթ առավոտն անցկացնում է սեփական խանութներում՝ Louis Vuitton-ից մինչեւ Dior, ստուգելով պաշարներն ու պակասները, հետո տեղեկությունը փոխանցում է իր ղեկավարող կազմին։ Նա 20 րոպեանոց ընդմիջումներ է կատարում Փարիզի իր գրասենյակում, որպեսզի  նվագի Yamaha դաշնամուրով, իսկ հազվադեպ ազատ ժամերը անցկացնում է թենիս խաղալով այնպիսի մրցակիցների հետ, ինչպիսին է նրա բարեկամ ու լեգենդ Ռոջեր Ֆեդերերը։

«Նա աշխատում է օրը 24 ժամ»,- Forbes-ին հոր մասին պատմել է Դելֆին Առնոն՝ նրա ավագ դուստրը եւ Dior-ի գլխավոր տնօրենը։ «Երբ նա քնած է, նոր գաղափարներ է տեսնում երազում»։

Նրա բծախնդրությունն ու աշխատասիրությունը թույլ են տվել Առնոյին կառավարել շքեղ արտադրանքի աշխարհի ամենամեծ կոնգլոմերատը։ Առնոյի համար դա մեծ հաջողություն էր այն ժամանակներից, երբ սկսեց գլխավորել LVMH-ը (1989թ.)` ծախսելով 2,6 մլրդ դոլար ընկերության արժեթղթերի վրա, որպեսզի դառնա dրա ամենախոշոր բաժնետերը։

Եվ Առնոն դանդաղելու որեւէ ակնարկ չի անում։ Բացի Մայամիում, Նյու Յորքում եւ Փարիզում անշարժ գույք կլանելուց՝ իր դիրքերն այն շրջաններում պահելու համար, որտեղ սպառողներն ամենից շատ են ծախսում ճոխության առարկաների վրա, LVMH-ը այս շաբաթ հայտարարել է, որ գնում է 100-ամյա Chez l’Ami Louis ֆրանսիական բիստրոն։ Այս ամսվա սկզբին Orient Express շքեղ գնացքների արտադրության գծով LVMH ներդրումներից բացի՝ սա ակնհայտ ազդանշան է այն մասին, որ LVMH-ն ձգտում է ընդլայնել իր ներկայությունը շքեղ հագուստի եւ աքսեսուարների սահմաններից դուրս։

Բայց գլխավոր տնօրենի որոշ բիզնես-լուծումներ զուրկ չեն հակասություններից։ Hermès ընտանիքը նրան անվանել է «գայլ քիշմիրով»՝ կլանման եւ ծախսերի կրճատման միջոցներին ագրեսիվ մոտեցման պատճառով։

Առնոն խոստովանել է, որ երբ ավելի մեծանա, ստիպված կլինի թուլացնել վերահսկողությունն իր կայսրության հանդեպ, թեեւ դեռ դրան պատրաստ չէ։ Նրա հինգ երեխաներն արդեն ֆուրոր են առաջացրել որպես ընկերության ղեկավարներ, այդ թվում չորսը զբաղեցրել են պաշտոններ տնօրեների խորհրդում։

Թեեւ Առնոն իր երեխաների վրա մեծ պարտականություններ է դնում, նա Bloomberg-ին ասել է, որ նախատեսում է սպասել առնվազն մինչեւ 2030թ-ը, որպեսզի հանձնի էստաֆետը։ «Եկեք տեսնենք՝ կկարողանա՞ արդյոք որեւէ մեկը նրանցից իր վրա վերցնել կառավարումը»,- ասել է նա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել