Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Բուռն էմոցիաները արտիստը ստանում է հենց բեմից». Էռնեստ Օգաննեսյանը՝ առաջիկա համերգների եւ հանդիսատեսի հետ կապի մասին

19:05, 10 դեկտեմբերի

Հայկական էստրադային իր ուրույն ձեռագրով նոր շունչ է հաղորդել տաղանդավոր և խարիզմատիկ արտիստ Էռնեստ Օգաննեսյանը, որը մեծ ճանաչում ու սեր է վայելում հատկապես երիտասարդների շրջանում։ 

Հանդիսատեսի և երկրպագուների հետ շփման մեջ ազնվությունն ու իր տեսակին հավատարիմ լինելը կարեւորող Էռնեստ Օգաննեսյանն ասում է, որ սիրո «կորած» գույնն է բերել քաղաքին։ Երգիչը համոզված է, որ սերը «սկիզբն է և շարունակությունը՝ համամարդկային ֆենոմեն, որը կարելի է անվերջ բացահայտել և նորովի զգալ»։  

b392aee0-d06c-4e35-b036-853fa6c67802.jpg (127 KB)

Ապրելով և գործունեություն ծավալելով արտերկրում՝ երգիչն ամուր հոգևոր թելով է կապված հայրենիքի հետ․ ինչպես ասում են՝ «հող ու ջրի կանչն ահեղ ուժ է»։ Նա նշում է,  որ առանձնահատուկ ոգևորությամբ է պատրաստվել հայաստանյան համերգներին, իսկ  հայ հանդիսատեսի ջերմությունն ու էներգիան չի կարող համեմատել ոչնչի հետ։ 

«Նույնը չի», «Կարևոր ես», «Շնչելու պես հեշտ» և դեռ երկար ձգվող ու հայ հանդիսատեսի սրտերը գերած երգերի շարքը նոր ցուցանիշներ է գրանցում յութուբյան ալիքում։ Այսպես, օրինակ, «Գնալով-գնալով» երգը կարճ ժամանակում գրանցել է միլիոնավոր դիտումներ։

a9fbfcf3-9019-4403-b511-07f415dcd1fc.jpg (165 KB)

Էռնեստ Օգաննեսյանը նշում է, որ դիտումների քանակն ու հետևորդների անընդհատ մեծացող բանակը միաժամանակ  ոգևորող ու պարտավորեցնող են արտիստի համար` որակյալ երաժշտություն մատուցելու և նորովի ներկայանալու տեսանկյունից։ 

Հայ հանդիսատեսի կողմից ընկալված և սիրված լինելու վառ ապացույցն է երգչի առաջին կենդանի մենահամերգը Երևանում՝ յուրահատուկ ձևաչափով, որն անսովոր էր և ունիկալ՝ հանդիսատեսի հետ ինտերակտիվ շփումն ապահովելու տեսանկյունից։ «Բուռն էմոցիաներ արտիստները ստանում են հենց բեմից՝ հենց երկրպագուների հետ անմիջական շփումից․ դա անփոխարինելի է»,- նշում է Էռնեստ Օգաննեսյանը։

bb24d87a-5e8b-4d56-9605-bf78e36cb694.jpg (162 KB)

Երգիչը շատ հաճախ է շրջագայում համերգային ծրագրերով արտերկրում, բայց հասցնում է համերգներ ունենալ նաև Հայաստանում։ Հատկանշական է, որ համերգներ են կազմակերպվում նաև մարզերում՝ լեփ լեցուն դահլիճներով, որոնք ոգեշնչման նոր աղբյուր են դառնում ստեղծագործելու և հանդիսատեսի դատին նորանոր գործեր ներկայացնելու համար։ Էռնեստը խոստանում է, որ իր երկրպագուները երկար չեն սպասի նոր անակնկալների։

Հեղինակ՝ Հեղինե Արամյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել