Հայտնի է դարձել Ջոլիի ու Փիթի ամուսնալուծության պատճառը՝ Անջելինան ուզում է քաղաքական կարիերա սկսել

10:15   26 սեպտեմբերի, 2016

Այ քեզ բան, Փիթի ու Ջոլիի հետ խելագարվել կարելի է: Թվում էր, թե այս տարի ապահարզանի մասին հրապարակումներով ռեկորդակիր են Ջոննի Դեպն ու Էմբեր Հերդը, բայց պարզվում է ոչ՝ Հոլիվուդի ամենաաստղային զույգը դեռ երկար կտանջի մեզ ու ըստ երեւույթին մեկը մյուսի վրա կեղտ կշպրտի:

Եվ այսպես, եթե առաջ ասում էին, թե ամուսնալուծության պատճառը Փիթի ու նրա 15-ամյա որդու՝Մեդդոքսի վիճաբանությունն է եղել օդանավում (այդ վեճից հինգ օր հետո Ջոլին ապահարզան է պահանջել), ապա հիմա այդ նույն TMZ  պորտալը այլ վարկած է առաջ քաշում՝ Էնջին որոշել է քաղաքականությամբ զբաղվել:


Ինսայդերը պատմել է, որ ամուսինները վերջնականապես գժտվել են, քանի որ Անջելինան մտադիր է երեխաների հետ միասին Սիրիա մեկնել՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան:

Հայտնի դերասանուհու գլխավոր երազանքը կազմակերպության ղեկավար դառնալն է:

Բրեդը կնոջ նման նկրտումներին հանգիստ էր վերաբերում ու նույնիսկ հավանություն էր տալիս, քանի դեռ Ջոլին չի սկսել երեխաներին էլ իր հետ տանել ճամփորդությունների այն երկրներ, որտեղ թեժ հակամարտություններ են:


Դե ինչ, Բրե՛դ, քեզ կատվախոտի մեծ պաշար է պետք՝ դիմանալու համար...

Եվ հետո, բաժանվի՛ր, արի՛ Հայաստան ու քեզ համար նորմալ ադեկվատ կին ընտրի՛ր:



© NEWS.am STYLE