Մենք փակում ենք մեր աչքերն ու տեսնում Ջոլիին եւ Փիթին, նրանցից մոտ ժամանակներս ոչ մի տեղ չենք փախչի, եւ մամուլը հանգիստ փորփրում է Հոլիվուդի նախկին լավագույն ընտանիքի խնդիրները։ Այսպես՝ Daily Mail–ը գրում է, որ հայտնի է դարձել Էնջիի եւ Բրեդի ամուսնալուծության պատճառը։

Եթե հիշում եք, մենք գրել էինք 52-ամյա դերասանի զայրույթի նոպաների մասին, որոնցից վերջինը տեղի էր ունեցել անցյալ շաբաթ, երբ ընտանիքը մասնավոր օդանավով ուղեւորվում էր Լոս Անջելես։ Բրեդը տրամադրություն չուներ եւ բարկացել էր երեխաների վրա։ Երբ օդանավը վայրէջք էր կատարել օդանավակայանում, ականատեսների վկայությամբ, դերասանը բղավում էր իր երեխաների վրա եւ անգամ ուժ է կիրառել։

Եվ ահա պարզվում է, որ Բրեդը շատ ուժեղ բարկացել էր որդու՝ 15-ամյա Մեդոքսի վրա, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Ջոլին դրանից 5 օր անց ապահարզանի դիմում ներկայացնի։
Սակայն, նաեւ պարզվեց, որ Փիթը չի ծեծել երեխային։

Հաղորդվում է, որ Էնջին չափազանցնում է Բրեդի զայրույթի նոպատները՝ դրանք որակելով որպես անկառավարելի։
Ի դեպ, օդանավում տեղի ունեցած միջադեպն հիմա հետաքննում է ՀԴԲ–ն։ Բյուրոն ապացույցներ է հավաքում դերասանի կողմից երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։

ՀԴԲ ներկայացուցիչ Լորա Էմիլերի խոսքով՝ բյուրոն դիտարկում է մամուլի հրապարակումների հիման վրա սեփական հետաքննությունը սկսելու հնարավորությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:30, 20 նոյեմբերի
Հինգ տարի սեքսից զուրկ լինելուց հետո Քլոե Քարդաշյանը որոշել է, որ «դեմիսեքսուալ» է09:00, 20 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է