Հայ իլյուստրատոր Էդգար Արտիսի աշխատանքը՝ «Փոքրիկ խաբեբաները» հայտնի հեռուստասերիալի աստղի Instagram-ում

14:05   27 սեպտեմբերի, 2016

Հայ իլյուստրատոր Էդգար Արտիսի գեղեցիկ աշխատանքներին արդեն անդրադարձել ենք, ինչպես նաեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացրել տաղանդավոր արտիստի հետ մեր հարցազրույցը: Պարզվում է՝ մեր հայրենակցի տաղանդը գնահատում են ոչ միայն հայրենիքում, այլեւ դրա սահմաններից դուրս. ավելին՝ այն նկատում են ոչ միայն պատկերազարդումներով հետաքրքրվող մարդիկ, այլեւ հայտնի աստղերը:

Այսպես օրինակ՝ օրերս հայ իլյուստրատորի աշխատանքն Instagram-ի իր էջում տեղադրել է «Փոքրիկ խաբեբաները» (Pretty Little Liars) հեռուտասերիալի աստղ Շեյ Միտչելը:

«Հետեւորդներս ինձ ցույց տվեցին դերասանուհու այդ գրառումը: Սկզբում չճանաչեցի, թե ով է եւ ինձ թվաց, թե կրկին որեւէ էջ առանց  հղում տալու տեղադրել է նկարս: Զայրացած գրեցի իրեն, որ դա իմ աշխատանքն է, բայց հետո հասկացա, թե ով է նա»,-նշեց ոգեւորված արտիստը:

Արդեն 7 եթերաշրջանից բաղկացած «Փոքրիկ խաբեբաները» հեռուստասերիալը 5 ընկերուհիների՝ Էլիսոնի, Արիայի, Սպենսերի, Հաննայի ու Էմիլիի մասին է, որոնք ակամայից հայտնվում են մոլագարի ծուղակում: Հեռուստասերիալում Շեյ Միտչելը մարմնավորում է Էմիլիին:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE