Ազգությամբ հայ նկարիչ Էդգար Արտիսն (Edgar Artis) հայերին հպարտանալու եւս մեկ առիթ ընձեռնեց: Տաղանդավոր նկարչի աշխատանքները մեծ աղմուկ եւ ոգեւորություն են բարձրացրել արտասահամանյան մամուլում: Էդգարը թղթի վրա մատիտով պատկերում է մոդելների, այնուհետեւ նրանց «հագցնում է» ամենատարբեր զգեստներով` պատրաստված սոխի, մանդարինի, լիմոնի կեղեւներով, նռան հատիկներով, փայտիկներով եւ մի շարք այլ հնարքներով:

NEWS.am STYLE-ը զրուցեց երիտասարդ նկարչի հետ` պարզելու, թե որտեղից է ժառանգել իր տաղանդն ու ինչպես է արձագանքել իր անվան շուրջ տարածված այս ոգեւորությանը.
«Շատ փոքրուց եմ սկսել նկարել, թեեւ ծնողներիցս ոչ մեկ չի նկարում»,-ասում է Էդգարը, որը նկարչական կրթություն չի ստացել: Ամեն ինչ սովորել է ինքնուրույն.

«Ոգեշնչվել եմ Shamekh Bluw-ի աշխատանքներից: Կարծում եմ` նրա տաղանդը սահման չունի»:
Նկարիչը շատ անսովոր իրերից է ստեղծում արվեստի գործեր: Հետաքրքրվեցինք, թե դրացից հատկապես որն է հավանում ինքը` հեղինակը.

«Կարծում եմ` իմ ամենաանսովոր աշխատանքը սոխի կեղեւներով հավաքված զգեստն է, թեեւ դեռ չեմ կարող ասել առջեւում ինչեր են սպասվում…»,-ասում է Էդգարը, որի համար միջազգային մամուլի այդչափ ուշադրությունը եւ ուրախալի էր, եւ անսպասելի.
«Անկեղծ ասած` չէի սպասում նման լայն տարածման: Ինձ համար դա շատ անսպասելի էր, բայց միեւնույն ժամանակ` շատ հաճելի»,-ասում է նկարինչը, որը համոզված ենք` դեռ շատ է զարմացնելու եւ Հայաստանին, եւ աշխարհին; Իսկ առայժմ առաջարկում ենք դիտել Էդգարի գեղեցիկ աշխատանքներից մի քանիսը.






Սյունե Առաքելյան
Լուսանկարները` Էդգարի Facebook-ի էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց14:17, 12 հոկտեմբերի
Մրգերն ու բանջարեղենը 50%-ով պակաս սննդարար են, քան 1960-ականներին. գիտնականները զգուշացնում են սննդանյութերի «արտահոսման» մասին13:29, 12 հոկտեմբերի
«Ես իմ առաջին դոլարը ձեռքումս պահեցի ընդամենը հինգ տարի առաջ». Բրիթնի Սփիրսը քննադատել է ծնողներին տարիների խնամակալության համար13:05, 12 հոկտեմբերի
Րաֆֆի Գալստյան․ «Ուզում եմ իմ լավագույն տարիները նվիրել հենց մեր թատրոնին»