Հենց Էլի Սաաբի զգեստն էր, որը Հոլի Բերին կրեց 2002 թվականին Օսկարի կարմիր գորգին և պատմություն ստեղծեց՝ լիբանանցի դիզայներին դարձնելով հանրահայտ։ Այժմ Սաաբը վերադառնում է իր 2000-ականների սկզբի պաշտամունքային գեղագիտությանը։

Իր գարնանային հավաքածուի համար դիզայները կրկին խորասուզվել է արխիվների մեջ՝ ներկայացնելով եթերային, կիսաթափանցիկ շերտեր և ասեղնագործություն՝ փոշեվարդի, երկնագույնի, եղեսպակի և ավազի նուրբ պալիտրա։

«Ես ուզում էի ընդգծել ապրանքանիշի բոլոր հիմնական կոդերը», -ասում է Սաաբը։ Սա ներառում է հոսող ուրվագծերը, կորսետները և ծաղկային զարդարանքները, որոնք սահմանում էին տան ոճը 2000-ականների սկզբին։

Դիզայների խոսքով՝ հիմա իդեալական ժամանակն է նման վերադարձի համար. հայտնիները և երիտասարդ սերունդը կրկին հետաքրքրություն են ցուցաբերում հենց այն տարրերի նկատմամբ, որոնք Էլի Սաաբին ճանաչելի էին դարձնում։

Առաջին շարքում նստած էին այդ դարաշրջանի իսկական խորհրդանիշները՝ Փերիս և Նիկի Հիլթոնները։
Դիզայներական թիմը ակտիվորեն ուսումնասիրում է տան արխիվը, որը պահվում է Բեյրութի Elie Saab հիմնադրամում՝ օգտագործելով հին մոդելներն ու էսքիզները որպես ոգեշնչման աղբյուր։

Ապրանքանիշի պաշտամունքային կոդերին վերադարձը համընկնում է մեկ այլ կարևոր իրադարձության հետ. հաջորդ ամիս Elie Saab-ը կթողարկի H&M-ի հետ համատեղ հավաքածու։ Նախագիծը նպատակ ունի տան գեղագիտությունն ավելի մատչելի դարձնել երիտասարդ լսարանի համար և վերացնել բարձր նորաձևության և ավելի մեյնսթրիմ հատվածի միջև եղած սահմանները։

«Մենք ցանկանում ենք կոտրել այն ընկալումը, որ Elie Saab-ը բացառապես անհասանելի կուտյուրային ապրանքանիշ է և այն ավելի լայն լսարանի մոտեցնել», - ասում է գլխավոր տնօրեն Էլի Սաաբ կրտսերը։
Պատրաստի հագուստը և աքսեսուարները արդեն իսկ խթանում են վաճառքի աճը. ըստ գործադիր տնօրենի՝ այս տարի դրանք աճել են մոտ 20%-ով: Առանց Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակի ազդեցության՝ այդ ցուցանիշը կկազմեր 35-40%:

Կարծես թե Elie Saab-ը պատրաստ է կրկին իր ռոմանտիկ, կանացի գեղագիտությունը դարձնել նորաձևության հիմնական լեզու՝ միայն այս անգամ նոր սերնդի համար:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից