Հայկական «Քարերի սիմֆոնիան» ոգեշնչել է եռաչափ նկարիչ Արթուր Արթինյանին ստեղծել ֆանտաստիկ թվային տարածք՝ մոնումենտալ բազալտե սյուներով, ոսկե խորհրդանիշներով և կրակե դարպասներով: Նկարիչը «Քարերի սոնատ»/Sonata of the Stones վերնագրով նախագիծը ներկայացրել է 80 Level հրատարակությանը, որը նվիրված է թվային արվեստին և համակարգչային գրաֆիկային:
Աշխատանքի գաղափարը ծնվել է Գառնիի բնական հուշարձան այցելելուց հետո: Արթինյանը հիշում է, թե ինչպես է այն առաջին անգամ տեսել մանկության տարիներին և զարմացել բազալտե սյուների անսովոր երկրաչափությունից, որոնք հիշեցնում էին հսկա երգեհոնի խողովակներ: Տարիներ անց այս տպավորությունը դարձավ իր սեփական գեղարվեստական աշխարհը ստեղծելու մեկնարկային կետը՝ համատեղելով հայկական մշակութային մոտիվները մռայլ ֆանտաստիկայի գեղագիտության հետ:
Ինչպես ստեղծվեց թվային աշխարհը
Հիմնական մարտահրավերներից մեկը բազալտե սյուների յուրահատուկ կառուցվածքը փոխանցելն էր՝ միաժամանակ խուսափելով միապաղաղությունից: Արթինյանը ուսումնասիրել է ժայռային կազմավորումների լուսանկարները, ստեղծել պարզեցված եռաչափ մոդելներ, ապա ձեռքով տեղադրել դրանք տեսարանում՝ կարգավորելով դրանց մասշտաբը, դիրքը և պտույտը:
Նախագծի համար անհրաժեշտ էր ընդամենը մոտ հինգ եզակի մոդել: Նկարիչը բազմազանության է հասել համադրությունների և ուշադիր մտածված կոմպոզիցիայի միջոցով։ Նա հատուկ ուշադրություն է դարձրել ժայռի մակերեսին. օգտագործելով հյուսվածքներ և դիմակներ, նա ավելացրել է մաշվածության հետքեր, աղբ և այլ մանրամասներ, որոնք ժայռերն ավելի իրատեսական են դարձրել։
Մոխրագույն գունապնակը լրացվում է ոսկեգույն տարրերով, այդ թվում՝ արևի խորհրդանիշով։ Դրանք ոչ միայն զարդարում են տեսարանը, այլև տեսողական շեշտադրումներ են կատարում՝ կապելով կոմպոզիցիան խորհրդանշական մոտիվների հետ։

Լույս, կրակ և հին սրբավայրի մթնոլորտ
Լուսավորությունը կարևոր դեր է խաղում նախագծում։ Արթինյանը ձգտել է ստեղծել հին, գրեթե սրբազան տարածքի զգացողություն, որտեղ լույսը հատկապես աչքի է ընկնում խավարի ֆոնին։
Բարձր և բարակ քարե ձևերի ասիմետրիկ կոմպոզիցիան աչքը ուղղում է դեպի ոսկեգույն արևի խորհրդանիշը և կրակե դարպասը։ Բազալտի վրա արտացոլվում է տաք նարնջագույն փայլ, իսկ լույսի ճառագայթները ուժեղացնում են խորության զգացողությունը։ Առաջին պլանում գտնվող մոմերը լրացնում են մթնոլորտը՝ առանց շեղելու կենտրոնական տարրերից։
Նկարիչը չի ձգտել «Քարերի սիմֆոնիայի» ճշգրիտ երկրաբանական վերարտադրությանը։ Նրա նպատակն էր պահպանել բնական հուշարձանի ճանաչելի ձևերը՝ միաժամանակ դրանք վերածելով ֆանտաստիկ աշխարհի մի մասի։

Երաժշտությունը դարձավ տեսողական պատկերի շարունակությունը
Կոմպոզիտոր Գրիգոր Աբգարյանի կողմից գրված բնօրինակ երաժշտությունը օգնեց ավարտին հասցնել նախագիծը։ Բազալտե սյուների և երգեհոնի խողովակների ասոցիացիան ոգեշնչեց հեղինակին ստեղծել սաունդթրեք, որը միավորում է տեսողական տարրերը և լրացուցիչ խորություն է հաղորդում տեսարանին։
«Քարերի սոնատի» վրա աշխատելիս Արթինյանը հանգել է այն եզրակացության, որ արտահայտիչ թվային միջավայր կարելի է ստեղծել առանց մեծ թվով եզակի մոդելների։ Կոմպոզիցիան, մանրամասներին ուշադրությունը և առկա գործիքներն օգտագործելու ունակությունը գլխավոր դեր են խաղում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից