Zuhair Murad-ը մի քայլով հեռացել է սովորական երեկոյան գլամուրից և ներկայացրել գարնանային ավելի թեթև ու անկաշկանդ պատրաստի հավաքածու։

Այս անգամ լիբանանցի դիզայները ոգեշնչվել է Միջերկրական ծովի լողափերից՝ փոխարինելով ավանդական ընդգծված կանացիությունը ավելի ազատ ուրվանկարներով, հոսող գործվածքներով և ծոպերի առատությամբ:

Վարագույրները, ասիմետրիկ կիսաշրջազգեստները և բարձր պարանոցով A ուրվագիծը թույլ են տալիս հագուստին ավելի ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ, Մուրադը պահպանել է ընդգծված գոտկատեղի հանդեպ իր սերը՝ ընդլայնելով հավաքածուն ինչպես ցերեկային, այնպես էլ երեկոյան զբոսանքների համար։

Շարքն այժմ ներառում է հանգիստ կոմբինեզոններ և կոկտեյլային կոստյումներ՝ պատրաստված սև ատլասից՝ դեկորատիվ ամրացումներով բաճկոններով:

Դիզայները փորձարկել է նաև տեխնիկան. ֆիրմային ասեղնագործությունը վերաիմաստավորվել է հյուսի նմանությամբ, մինչդեռ ուլունքներն ու շղարշները նուրբ բոհեմական զգացողություն են հաղորդել արտաքինին:

Կուտյուրային հավաքածուի ծաղկային մոտիվները վերածվել են բրոշների և լապտերի ծավալուն զարդերի: Դիզայները վերաիմաստավորել է կորսետրի տարրերը՝ օգտագործելով բազմաշերտ գործվածքներ՝ մեղմացնելով գոտկատեղի սովորական էֆեկտը:

Հատկապես աչք էր գրավում վարդագույն պատյանով զգեստը` մեջքի մեծ օղակներով, պարզ Մերլին Մոնրոյի էսթետիկ տեսքով, որը շատ լավ կարող էր հայտնվել կարմիր գորգի վրա հաջորդ մրցանակաբաշխության սեզոնի ընթացքում:

Murad-ը շարունակում է զարգացնել իր աքսեսուարների շարքը. հավաքածուն այժմ ներառում է սարդի պայուսակներ և ծրարային կլատչեր, մեծ ականջօղեր 1980-ականների ոգով և էմալապատ վզնոց՝ կախազարդերով, որը կարելի է նաև կրել որպես գոտի: ZM մոնոգրամը զարդարում է ժապավեններն ու ճարմանդները՝ ոսկեգույն շեշտադրումներ ավելացնելով նույնիսկ պարզ ջերսի զգեստներին:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 18 նոյեմբերի
Բեզոսի կինն է որոշել, թե ով է դառնալու նոր Ջեյմս Բոնդը. ինչպես է Լորեն Սանչեսը «առաջ մղել» Ռոբերտ Փաթինսոնի թեկնածությունը22:23, 18 նոյեմբերի
Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով21:19, 18 նոյեմբերի
Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել20:23, 18 նոյեմբերի
Սիրուհու հետ Ջենսեն Հուանգի աղմկահարույց լուսանկարից հետո Շանհայի ռեստորանում ասեղ գցելու տեղ չկա. այցելուները «որսի են դուրս եկել» միլիարդատիրոջ սեղանի համար19:50, 18 նոյեմբերի
«Մոնթե». լեգենդը՝ մանրամասներով. Genetic Production-ը նոր կինոնկար է ներկայացրել մարդ-դարաշրջանի մասին19:33, 18 նոյեմբերի
Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել16:24, 18 նոյեմբերի
«Թրամփի տակդիրների պայուսակը». նախագահի օգնականը համացանցում ծաղրի է ենթարկվել ասիական շրջագայության ժամանակ կրած հսկայական պայուսակի պատճառով16:01, 18 նոյեմբերի

15:14, 18 նոյեմբերի
Մահճակալի չափ լողացող տուն. բլոգերը կառուցել է աշխարհի ամենափոքր հաուսբոթը, սակայն դրա մեջ անցկացրած երեք օրն իսկական փորձություն է դարձել14:22, 18 նոյեմբերի
«Ես հենարան էի փնտրում և վախենում էի միայնությունից». Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է չորս ամուսնությունների ու սիրային հիասթափությունների մասին13:17, 18 նոյեմբերի
Ջեֆ Բեզոսն անձամբ է ընտրել նոր Ջեյմս Բոնդին. միլիարդատերը խոստովանել է, որ ակտիվորեն ներգրավված է եղել Ռոբերտ Փաթինսոնի քասթինգում12:18, 18 նոյեմբերի
Cartier-ի ինքնակոչ ժառանգորդուհուն վռնդել են Նյու Յորքում կայացած աշխարհիկ միջոցառումից