Մարիոն Կոտիյարը նշում է ծննդյան 41-ամյակը. ֆրանսիացի դերասանուհու TOP 10 ամենահմայիչ կերպարները

16:24   30 սեպտեմբերի, 2016

Ճակատագրական կին՝ այսպես են սովորաբար անվանում գեղեցիկ, ազդեցիկ եւ անկախ կանանց: Նրանցով հիանում են, հաճախ էլ մեղադրում այս կամ այն իրողություններում, օրինակ՝ ինչ-որ մեկի ամուսնուն «գողանալու» մեջ:

Նմանատիպ մի անախորժություն էլ վերջերս պատահեց ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարի հետ, որին մեղադրեցին Ջոլիի եւ Փիթի սկանդալային ամուսնալուծության մեջ: Վիրավորված դերասանուհին մեկնաբանեց այս խոսակցությունները՝ հերքելով «Դաշնակիցները» ֆիլմի իր խաղընկերոջ հետ սիրավեպ ունենալու լուրերը: Բայց ինչպես ասում են՝ չար լեզուները շարունակում են խոսել եւ խոսել…

Ինչեւէ, այսօր այդ բամբասանքներին չէ, որ կցանկանայինք անդրադառնալ: Այսօր գեղեցկուհի դերասանուհին նշում է ծննդյան 41-ամյակը, ինչն էլ հանդիսացավ հիանալի առիթ դերասանուհու հմայիչ կերպարներին անդրադառնալու համար:

Սակայն մինչ այդ՝ մի քանի մանրամասներ ներկայացնենք Մարիոնի մասին.

Ֆրանսիացի դերասանուհին թե նկարահանվում է ֆիլմերում, թե խաղում է թատրոնի բեմում: Դերասանուհին նկարահանվում է ոչ միայն ֆրանսիական, այլեւ հոլիվուդյան կինոնկարներում: «Երկարատեւ նշանադրություն» ֆիլմի համար Մարիոնն արժանացել է «Ցեզար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: Իր կարիերայի ընթացքում Կոտիյարն արժանացել է նաեւ այլ հեղինակավոր մրցանակների, ինչպիսիք են՝ «Օսկարը», «Ոսկե գլոբուսն» ու BAFTA-ն:

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին՝ 2008 թ-ից նա ամուսնացած է դերասան Գիյում Կանեի հետ: Նրանց որդին ծնվել է 2011 թ-ին: Զույգը սպասում է իրենց երկրորդ երեխային:

Դե, իսկ հիմա ճիշտ ժամանակն է՝ ձեր ուշադրությանը ներկայացնենք Մարիոն Կոտիյարի ամենագեղեցիկ կերպարներից մի քանիսը:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE