«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Մարիոն Կոտիյարը մեկնաբանել է Բրեդ Փիթի հետ իր սիրային կապի մասին լուրերը

12:11, 22 սեպտեմբերի

Երբ Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին նորությունը դառը իրողություն դարձավ Հոլիվուդի ամենաաստղային զույգի ֆանատների համար, լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից սկսեցին ենթադրություններ անել, թե ով ում ու ինչպես է դավաճանել: Եվ եկան այն եզրահանգման, որ «վրիպողը» Բրեդն է եղել, որը վերջերս նկարահանվել էր «Դաշնակիցները» ֆիլմում ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարի հետ:

Բոլորը սկսեցին մեղադրել 40-ամյա դերասանուհուն, որը հղի է երկրորդ երեխայով (Մարիոն Կոտիյարը ու նրա սիրեցյալը Գիյոմ Կանեն արդեն դաստիարակում են իրենց հնգամյա որդուն՝ Մարսելին): Մարիոնը, որը մինչ այդ լռություն էր պահպանում, որոշել է իր Instagram–ում այնուամենայնիվ պատասխանել այդ մեղադրանքներին:

«Սա իմ առաջին ու վերջին արձագանքն է այս նորությանը, որն արդեն ավելի քան 24 ժամ է կրքեր է բորբոքել հասարակայնությունում, ու որի մեջ չգիտես ինչու ինձ էլ են ներքաշել: Սովորաբար ես չեմ մեկնաբանում նման բաները ու դրանց լուրջ չեմ վերաբերվում, բայց իրավիճակը սկսել է անդրադառնալ նաեւ իմ մտերիմների վրա, որոնց ես սիրում եմ:

Այնպես որ ես կարտահայտվեմ: Տարիներ առաջ ես հանդիպել եմ իմ որդու ու այն երեխայի հորը, որին մենք հիմա սպասում ենք: Նա իմ սերն է,իմ ընկերը, միակ մարդը, ում ես սիրում եմ: Եվ հետո՝ նրանք, ովքեր վստահեցնում են, որ ես շատ մտահոգված եմ Փիթի հետ իմ սիրային կապի մասին տարածված լուրերով, չարաչար սխալվում են, ես ինձ շատ լավ եմ զգում ու ուղեղս չեմ ծանրաբեռնում նման հիմարություններով: Ինչ վերաբերում է մեդիային ու բոլոր նրանց, ովքեր ատում են ինձ, ես ձեզ հնարավորինս շուտ ապաքինվել եմ մաղթում: Եվ վերջում, ես մաղթում եմ Անջելինային ու Բրեդին, ում խորապես հարգում եմ, խաղաղություն գտնել իրենց կյանքի այս բարդ ժամանակահատվածում: Սիրով՝ Մարիոն»:

Հիշեցնենք, որ Մարիոն Կոտիյարն ու Գիյոմ Կանեն միասին են 2007-ից: 2008-ին զույգը հայտարարեց նշանդրեքի մասին, բայց դրանից հետո պաշտոնապես չամրապնդեց իր հարաբերությունները:

Աղբյուր՝ Daily Mail


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել