Ջոլին ու Փիթը վաճառում են ֆրանսիական ամրոցը, որտեղ նրանք իրենց հարսանիքն են նշել

14:25   22 հոկտեմբերի, 2016

Երեկ Բրեդ Փիթն իր ներկայացուցիչների միջոցով հայտնել է, որ չի ուզում երեխաների հանդեպ խնամակալության հարցը դատարանի միջոցով լուծել։ Դերասանը վստահ է, որ ինքն ու Էնջին կկարողանան պայմանավորվել երեխաների հարցով, առանց դատարանների ու իրավաբանների օգնության։

Իսկ մինչ այդ, ըստ երեւույթին թե Փիթը, թե Ջոլին փողի պակաս են զգացել։ Հայտնի է դարձել, որ զույգը վաճառքի է դրել իր շքեղ «Շատո Միրավալ» ամրոցը Ֆրանսիայում։

Ի դեպ, այնտեղ նաեւ հրաշալի խաղողի այգի կա, որից զույգը սեփական արտադրության գինի էր պատրաստում։

Chateau Miraval ամրոցը աստղերը ձեռք էին բերել 2012-ին 60 մլն դոլարով։

Ի դեպ, հենց այդ ամրոցում են Փիթն ու Ջոլին ամուսնացել 2014-ին։

UsWeekly-ի փոխանցմամբ Փիթն ու Էնջին կիսելու են ամրոցի վաճառքից ստացված գումարը, իսկ ամրոցի գինը դեռ չեն հրապարակում։



© NEWS.am STYLE