Երկու օր առաջ ՀԴԲ-ի գործակալները հարցաքննել են Ջոլիին ու երեխաներին՝ Փիթի եւ Մեդոքսի միջեւ տեղի ունեցած միջադեպի մանրամասների մասին։ Մեդոքսն ինքը ներկա չի եղել Փիթի ու երեխաների հանդիպմանը, որը առաջինն էր Ջոլիի ապահարզան պահանջելուց հետո։ Տղան հրաժարվել էր հանդիպել Փիթի հետ։

Բայց երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Բրեդի ու 15-ամյա Մեդդոքսի հանդիպումը կայացել է։ Թե ինչի մասին են խոսել հայր ու որդի՝ անհայտ է, բայց հայտնի են որոշ այլ բաներ։
TMZ-ը գրում է, որ այդ հանդիպումից անմիջապես հետո Փիթը իր ներկայացուցիչների միջոցով հայտնել էր, որ ինքը չի ուզում երեխաների հանդեպ խնամակալության հարցը դատարանի միջոցով լուծել։ Դերասանը հրաժարվել է պատասխան հայց տալ այն բանից հետո, երբ Էնջին հայտարարել է, որ միանձնյա խնամակալություն է պահանջում երեխաների հանդեպ։ Ըստ ժամանակավոր համաձայնության՝ Բրեդը կարող է իր ժառանգներին տեսնել միայն հանգստյան օրերին ՝ բժշկի ներկայությամբ։ Դերասանը կարող է բողոքարկել այդ որոշումը՝ տալով պատասխան հայց, ու համատեղ խնամակալություն պահանջել, բայց նախընտրել է չանել դա։

Դերասանին մոտ կանգնած աղբյուրը լրագրողներին հայտնել է, որ նա անհանգստանում է երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության համար.
«Փիթը հրաժարվում է դատի տալ, քանի որ համարում է, որ դա կարող է ծանր ապրումներ պատճառել երեխաներին։ Բրեդը հույս ունի, որ ինքն ու Անջելինան կկարողանան համաձայնության գալ առանց փաստաբանների օգնության»։

Ինչ վերաբերում է այդ հարցում Ջոլիի դիրքորոշմանը, ապա ինսայդերները վստահեցնում են, որ նա նույնպես չի ուզում վիճել նախկին ամուսնու հետ, քանի որ նրա համար առաջնայինը որդիների ու դուստրերի երջանկությունն է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին