Անահիտ Սիմոնյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը եւ ուրիշներ՝ դաշնակահար Սեւակ Մելքոնյանի ծննդյան երեկույթին

11:50   24 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 23-ը տարեդարձներով լի էր հայկական շոուբիզնեսում։ Երեկ ծննդյան 28-ամյակն էր տոնում երգչուհի Սիլվա Հակոբյանը, որը հոբելյանն անցկացրել է Ուկրաինայում, ուր երգիչ Արամեի հետ մեկնել է համերգային շրջագայությունների։

Բայց պարզվում է, որ հայկական երգարվեստի ներկայացուցիչները Հայաստանում նույնպես նշելու առիթ ունեին։ Հայտնի դաշնակահար, KarenSevak Production-ի հիմնադիր, հայ երգիչ-երգչուհիների բազում երգերի հեղինակ Սեւակ Մելքոնյանը տոնում էր ծննդյան 30-ամյակը։

Երեկույթին հրավիրված էին Հայկոն, Անահիտ Սիմոնյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Մարտին Մկրտչյանը, Արման Հովհաննիսյանը, դիզայներ Սոֆիա Դիլանյանը, հարսանեկան արարողոթյունների կազմակերպիչ Ժորա Հարությունյանը եւ ուրիշներ։

Երեկոյի ընթացքում Հռիփսիմե Հակոբյանը կատարել է իր «Իմ սիրտը լիքն ա» երգը եւ ուրախացրել հյուրերին։ 

Ինչպես կարելի է մոռանալ սելֆիների մասին

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE