15 տարի առաջ էր, երբ Կարեն Համբարձումյանն ու Սեւակ Մելքոնյանը ծանոթացան եւ հասկացան, որ երաժշտության ասպարեզում նույն կերպ են մտածում: Ընկերները միասին հիմնեցին KarenSevak Production-ը եւ սկսեցին ստեղծագործել եւ համագործակցել հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչների հետ:
«Մինչ օրս անխախտ է մնացել ոչ միայն միասին ստեղծագործելու, այլեւ ընկերներ լինելու մեր որոշումը»,-ասում է Կարենը, որը NEWS.am STYLE-ի հետ զրույցում կիսվել է նաեւ իրենց աշխատանքի հետ կապված այլ մանրամասներով:

«Ոչ շատ հաճախ, բայց երբեմն տարաձայնություններ էլ ենք ունենում, որոնք, սակայն, միայն օգուտ են բերում մեր գործին: Շատ դեպքերում հենց քննարկումների եւ բանավեճերի շնորհիվ ենք գալիս ճիշտ որոշումների»:
Կարենն ու Սեւակը ոչ միայն ստեղծագործում են, այլեւ հաճախ գործիքավորում են հայ երգիչներից շատերի երգերը: Նրանք համագործակցել են Սարո Թովմասյանի, Հռիփսիմե Հակոբյանի, Նանուլի, Արմենչիկի, Նորայր Մելքոնյանի եւ շատ ուրիշների հետ:
«Այս կամ այն արտիստի գործիքավորումը կատարելու հարցում բծախնդիր չենք մոտենում համագործակցությանը. աշխատում ենք ամենատարբեր երգիչների հետ` անկախ իրենց երաժշտական ուղղվածությունից: Իսկ եթե խոսքը այն երգիչների մասին է, որոնց հետ բավականին երկար ժամանակ զբաղվել ենք պրոդյուսերական աշխատանքներով, ապա այդ հարցում բծախնդիր ենք»:
Կարենից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է տեղի ունենում ստեղծագործական գործընթացը. Արդյո՞ք առաջինը գրվում են բառերը, թե՞ երաժշտությունը.
«Շատ տարբեր են դեպքերը: Կան աշխատանքներ, որոնք գործիքային բնույթի են եւ չունեն բառեր: Իսկ մեր գրած երգերի դեպքում շատ հաճախ բառերը գրվում են մեր ստեղծած մեղեդու վերջնական մշակումից հետո»:

Կարենի եւ Սեւակի ամենաթարմ աշխատանքը «Մինչեւ վերջ» ստեղծագործությունն է, որի շուրջ նրանք համագործակցել են Ավետ Բարսեղյանի հետ: Կարենից հետաքրքրվեցինք նաեւ այս աշխատանքի մանրամասներից:
«Այս երգի ստեղծման պատճառը բոլորիս հայտնի քառօրյա պատերազմն էր ու հայ հերոսները, որոնց հանդեպ ունեցած մեր հարգանքն ու խոնարհությունը պատճառ դարձան, որ թողնենք բոլոր մնացած գործերն ու ստեղծենք մեր հոգու երգը` այն նվիրելով մեր քաջ զինվորներին: Սկզբում գրեցինք երաժշտությունը, հետո Ավետը մի շնչով գրեց բառերը, որոնց շնորհիվ երգն ավելի ամբողջական տեսք ստացավ»,-ասում է Կարենը ` շեշտելով, որ պատահական չէր նաեւ երգիչների` Տիգրան Կարապետյանի, Արտակ Հայրապետյանի եւ Գրիգոր Դավթյանի ընտրությունը:
«Բառերը գրելուց հետո ընտրեցինք երգիչներին` չփնտրելով նրանց մեջ հայտնի անունների: Նրանք երեքն էլ շատ տաղանդավոր են…»:
«Մինչեւ վերջ» երգի տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է: Աշխատանքը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին