Քրիստինե Պեպելյանը՝ Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ հետ

13:52   27 հոկտեմբերի, 2016

Հոկտեմբերի 26-ին սիրված երգչուհի Վարդուհի Վարդանյանի ընկերները «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով համերգային հուզիչ ծրագիր էին կազմակերպել՝ նվիրելով այն իրենց թանկ ընկերոջը: Այդպես հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված դեմքերը իրենց կարոտն ու սերն էին արտահայտում երգչուհուն, որն արդեն 10 տարի է մեզ հետ չէ։

Համերգին մասնակցում էր նաեւ Քրիստինե Պեպելյանը, որը հետնաբեմում լուսանկարվել է հայտնի հեռուստահաղորդավար եւ դերասան Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ՝ Մերի Մարտիրոսյանի հետ։

Քրիստինեին եւ դիմահարդար Մերիին լուսանկարվելիս միացել է նաեւ Աննա Խաչատրյանը։

Նշենք, որ Հովհաննեսն ու Մերին ամուսնալուծվել են սեպտեմբերին։ Զույգը երկու դուստր ունի։

 

Լուսանկարներն՝ Instagram



© NEWS.am STYLE