«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հովհաննես Ազոյանն ամուսնալուծվել է

10:42, 14 սեպտեմբերի

Հայկական շոու-բիզնեսի ամենայուրօրինակ զույգերից մեկը՝ Հովհաննես եւ Մերի Ազոյանները, ամուսնալուծվել են։ Ամուսիններն այլեւս միասին չեն, քանզի Հովոն չի կարողացել արժանի տղամարդ լինել կնոջ համար։ Լուրը մեկնաբանել է 34-ամյա շոումենը, որը Facebook-յան իր էջում գրել է.

«Այսպիսի նեղ-անձնական էմոցիաները հասարակական չեն, սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ, այլ հասարակությանն է.... ու կուզեմ արտահայտվել...... ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք .... շատերը մի գուցե զարմանան, մյուսները ասեն դէ բա էդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա լինի անպետք ինֆորմացիա...... բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք..... ափսոսանքս հիմա սփոփում եմ, միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով , որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ....վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։ Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի..... դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով և արկածախնդրությամբ, որպիսի ստեղծագործի։ Իսկ հիմա գրում եմ , որպեսզի իմ իրավիճակում հայտնված մարդիկ, մի պահ զգոնանան, վերցնեն այդ կարևոր ակնթարթը ու կշեռքի մի կողմում դնեն իրենց սերը, իսկ մյուս կողմում աշխարհի բոլոր հաճույքները և հետո որոշում կայացնեն............

Մերի՝ իմ միակ սեր, կյանքիս ընկեր....իրար հետ անցել ենք մեր երկրի՝ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը... և դու եղել ես ինձ թիկունք.... ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում......... ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին.... կորցնելով քեզ, կորցնում եմ անցածս տարիները ՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ.... Սիրահարվելով քեզ, սիրահարվել եմ աշխարհի բոլոր կանանց)).... հիմա պետք է ՍԻՐԱՍԹԱՓՎԵՄ քեզնից.........բայց չատեմ մյուս կանանց....Աստված քեզ պահապան.....»,- գրել է Հովոն։

Նշենք, որ զույգը երկու դուստր ունի։

Ի դեպ, Մերին Facebook-յան էջում արդեն փոխել է իր ազգանունը Ազոյանից Մարտիրոսյանի։

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել