Էլեգանտ զգեստով Սիրուշոյի սելֆին եւ անակնկալը երկրպագուներին

10:27   28 հոկտեմբերի, 2016

Սիրուշոն առօրյա կյանքում նախընտրում է սպորտային հագուստը, իսկ ահա ֆոտոշարքերին նա ներկայանում է ոճային կերպարներով կամ էլեգանտ զգեստներով։ Տաղանդավոր երգչուհու Instagram-ի էջում հայտնվել է լուսանկար, որում Սիրուշոն սելֆի է անում նոր ֆոտոշարքի պատրաստվելիս։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)

Ի դեպ, մինչ երկրպագուները սպասում են նրա «Արմատ» ձայնասկավառակի թողարկմանը, 29-ամյա երգչուհին անակնկալ է պատրաստել նրանց համար։ Այսօր մեկնարկում է «ՍիրուՇոու» հաղորդաշարը, որի շրջանակում Սիրուշոն կամփոփի իր վերջին շրջանի աշխատանքները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Սիրուշոն ներկա է եղել «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով համերգային հուզիչ ծրագրին՝ նվիրված հայկական երգարվեստի ամենատաղանդավոր երգչուհիներից Վարդուհի Վարդանյանին։

Фото опубликовано Sirusho (@sirushoofficial)



© NEWS.am STYLE