Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Հայկոն եւ այլք՝ Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին (ֆոտոռեպորտաժ)

11:25, 27 հոկտեմբերի

10 տարի առանց նրա… Շոու-բիզնեսի ընկերները, կոլեգաները, հայկական բեմն ու հանդիսատեսը կարոտել էին հայկական երգարվեստի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկին՝ Վարդուհի Վարդանյանին: Սիրելի ընկերոջն իր իսկ երգերով հիշելու եւ նրա արվեստը վառ պահելու համար երեկ՝ հոկտեմբերի 26-ին, Վարդուհու մտերիմ ընկերները «Մեզ ոչինչ չի բաժանի» խորագրով համերգային հուզիչ ծրագիր էին կազմակերպել՝ նվիրելով այն իրենց թանկ ընկերոջը:

Համերգի ընթացքում ելույթ ունեցան հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ու սիրված դեմքերը՝ Անդրեն, Սիրուշոն, Էրիկը, Սոնա Ռուբենյանը, Արսեն Սաֆարյանը, Հայկոն, Մարթան, Սյուզան Մարգարյանը, Շուշան Պետրոսյանը, Զարուհի Բաբայանը, Քրիստինե Պեպելյանը, Արսեն Գրիգորյանը, Մրոն, Երգի պետական թատրոնի սաները, Սոնա Շահգելդյանը, Աննա Խաչատրյանը, Անուշ եւ Ինգա Արշակյանները եւ այլք: Համերգը վարում էր Ավետ Բարսեղյանը:

Ետնաբեմում երգիչները մեզ հետ կիսվեցին իրենց հույզերով եւ Վարդուհու մասին ամենաջերմ հուշերով.

«Թութուշը մեզ համար միշտ կա, երեւի հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ ամեն անգամ հենց նրա պատվին կազմակերպված համերգների ժամանակ ենք այսքան հավաքվում, քանի որ նրա հետ կապված շատ հուշեր ունենք՝ մրցույթներ, համերգներ եւ այլն: Այս ամեն ինչով մենք նաեւ հիշում ենք, որ նա մեզ հետ է: Նա այնքան քաղցր աղջիկ էր, այդ պատճառով էլ բոլորը նրան վառ են հիշում եւ ցանկանում են այսպիսի միջոցառումներին ներկա գտնվել»,-նշեց Հայկոն:

Արսեն Սաֆարյանը կարծում է, որ Վարդուհուն հիշում են հենց իր վառ կերպարի համար.

«Նա եւ աստղ էր, եւ հասարակ ընկեր: Այդպիսի մարդիկ հիմա շատ քիչ կան: Բոլորը նրան հիշում են՝ որպես վառ կերպարի, իսկ եթե բոլորը նրան այդպիսին են հիշում, ուրեմն նա հենց այդպիսին էր: Նա ուներ յուրահատուկ հումոր եւ ինքնատիպ ծիծաղ, որը վարակիչ էր: Դա է պատճառը, որ այսօր բոլորս ժպիտով ենք հիշում նրան»:

Էրիկը ցավով է նշում, որ ի տարբերություն ավագ կոլեգաների՝ ինքը Վարդուհու հետ շատ երկար չի հասցրել շփվել.

«Գիտեմ, որ Վարդուհին մեր երգարվեստի լավագույն մարդկանցից մեկն է եղել: Նրա հետ շատ հետաքրքիր ձեւով եմ ծանոթացել: 2001 թ-ին՝ «Կռունկ» համերգի ժամանակ տեսա նրան: Մինչ այդ պատկերացում չունեի հայկական էստրադայի մասին, նոր էի եկել Թիֆլիսից: Եւ հիշում եմ, երբ բեմում տեսա այնպիսի երգիչների, ինչպիսիք են Լիանան, Անդրեն, Վարդուհին, ես փոխեցի իմ պատկերացումները երգարվեստի վերաբերյալ»:

Վարդուհու ամենամտերիմ ընկերներից մեկը՝ Սիրուշոն, նշեց, որ լավագույն ընկերուհուն միշտ էլ հիշում է ժպիտով, քանի որ նա այդպիսին էր՝ պայծառ եւ ժպտերես.

«Նա իմ հանդիպած ամենադրական մարդկանցից մեկն էր: Մենք, գրեթե, մեր ամեն օրը միասին էինք անցկացնում: Միմյանց հետ կիսվում էինք ամենատարբեր թեմաներով, շատ լավ ժամանակ էինք անցկացնում, անընդհատ ու անընդմեջ ծիծաղում էինք, նույնիսկ չգիտեմ՝ ինչի վրա էինք այդքան ծիծաղում...Միասին աշխատում էինք այն շրջանում, երբ դեռ ինքս էլ նոր էի հարթում իմ ուղին, օր ու գիշեր աշխատում էինք, ամեն օր համերգներ էինք ունենում, շատ դժվարություններ կային, որոնք միասին էինք հաղթահարում»:

Վարդուհուն կարոտով եւ թախիծով է հիշում նրա լավագույն ընկերներից Անդրեն, որը կատարելով «Հորդ անձրեւ» երգը՝ չկարողացավ զսպել արցունքներն ու դժվարացավ թաքցնել հուզմունքը.

«Հիմա շատ հուզված եմ. դա մեծ կարոտից է, որը զգում եմ իմ հարազատ ու սիրելի Վարդուհու հանդեպ: Նրա շունչը ելույթիս ընթացքում ինձ ուղեկցում էր, զգում էի, որ կողքիս է, բայց ցավում, որ չեմ կարող գրկել ու ասել, թե որքան եմ զգում նրա կարիքը, թե որքան եմ կարոտել իմ ամենամտերիմ, թանկ ու իսկական ընկերոջը: Նրա հետ կապված հուշերն այնքան շատ են, որ չեմ կարող առանձնացնել միայն մեկը, մի քանի հարցազրույցը չի հերիքի դրանք ներկայացնելու համար: Ուղղակի ուզում եմ ասել, որ սիրում եմ ու կարոտել եմ շատ...»,-նշեց երգիչը:

Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգի բոլոր լուսանկարներին հետեւք NEWS.am STYLE-ի ֆոտոռեպորտաժից:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել