«Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը՝ Նյու Յորքի նորաձեւության շաբաթին (ֆոտո)

16:05   11 սեպտեմբերի, 2023

Սեպտեմբերի 7-ին Նյու Յորքում մեկնարկել է նորաձեւության շաբաթը։ Ի թիվս բազաթիվ հայտնի դեմքերի ու աստղերի, արարողությանը ներկա է եղել նաեւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը, որն ինստագրամյան իր էջում կիսվել է միջոցառման լուսանկարներով։ Մոդելը նշել է, որ ներկա է եղել Jovani բրենդի ցուցադրությանը, որը տոնում էր հիմնադրման 40-ամյակը։ 

«Վերջին 11 տարիներին ես այս բրենդի հետ եմ մեծացել՝ գեղեցկության մրցույթներից մինչեւ երեկույթներ, բիզնես հարցազրույցներ եւ կարմիր գորգեր։ Նրանք միշտ ինձ ստիպում են թագուհու պես զգալ»,-հրապարակմանը կից գրել է Քրիստինան։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kristina Ayanian (@kristinaayanian)

Միջոցառմանը հայուհին ներկայացել էր թափանցիկ կտորից՝ քարերով զարդարված մորեգույն զգեստով։ 

Հավելենք, որ բոստոնցի Քրիստինա Այանյանը, որը նաեւ ֆինանսների ոլորտի մասնագետ է, կնախագահի ANCA-ի (The Armenian National Committee of America) Արեւելյան տարածաշրջանի հիմնադրամի 17-րդ ամենամյա գալա հանդիսավոր արարողությունը, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերի 7-ին՝ Բոստոնի Royal Sonesta հյուրանոցում։



© NEWS.am STYLE